Աստծու արդարությունը

Ուստի ո՛վ մարդ, դու որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան:

Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նույն ես գործում, կարծո՞ւմ ես, թե ազատվելու ես Աստծու դատաստանից:

Եթե արհամարում ես նրա բարության առատությունը եւ ներողամտությունն ու համբերությունը, չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում: Եվ քո խստասրտությամբ ու անզիղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա եւ Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար:

Աստծու, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. հավիտենական կյանք՝ նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատեւ համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ եւ անմահություն, իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտության դեմ ապստամբողներ ու անիրավության ետեւից գնացողներ՝ բարկություն եւ զայրութ, նեղություն եւ անձկություն` ամեն մարդու, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի, իսկ փառք, պատիվ եւ խաղաղություն՝ յուրաքանչյուրին, որ բարին է գործում, նախ՝ հրեայի եւ ապա հեթանոսի, որովհետեւ Աստծու առաջ աչառություն չկա:

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին

Հռոմ 2:1-11