«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք եւ չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք, եւ ներում պիտի գտնեք Աստծուց, տվե՛ք, եւ պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար:
Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում: Եվ կամ՝ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ եղբա՛յր, թող որ քո աչքից այդ շուղը հանեմ, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր եւ ապա լավ կտեսնես՝ քո եղբոր աչքից շուղը հանելու համար»:
«Որովհետեւ չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. եւ դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետեւ յուրաքնաչյուր ծառ իր պտղից է ճանաչվում:
Փշերից թուզ չեն քաղում եւ ոչ էլ մորենուց՝ խաղող: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում, որովհետեւ սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը»:
Հիսուս Քրիստոս.