Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն: Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ:
Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք եւ մի՛ խռովեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցեք ձեր սրտերում. պատրա՛ստ եղեք հեզությամբ եւ երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մարդու, ով կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը:
Մաքուր խղճմտանք ունեցե՛ք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս. որովհետեւ ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել:
Ա Պետրոս 3:13-17