Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իրավաբանի անկյուն

Սկզբ. Նախ. 1 2 3 4 Հաջ. Վերջ25 - 36, ընդամենը` 37
 
01.12.2009
Դատավորների հաստատումը
Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու: Ողջ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնել էր Մովսեսի շուրջը: Յոթորը (Մովսեսի աները) տեսնելով այն ամենը, ինչ Մովսեսն անում էր ժողովրդի համար, ասաց «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին: Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնած է շուրջդ»: Մովսեսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մոտ Աստծուց իրավունք հայցելու համար: Երբ նրանց միջեւ վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ: Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին եւ հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»:
Կարդալ մանրամասները...
 
02.11.2009
Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները
Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներն ընդունվել են հանցագործությունների կանխմանը եւ իրավախախտների հետ վարվելաձեւին նվիրված ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից Հավանա, 27 օգոստոսի - 7 սեպտեմբերի, 1990 թվական...
Կարդալ մանրամասները...
 
04.08.2009
Փաստաբանության կազմակերպման որոշ հարցեր Գերմանիայում
Գերմանիայում փաստաբանության գործունեությունը կարգավորվում է 1959թ.-ի հոկտեմբերի 1-ին ընդունված փաստաբանության մասին դաշնային օրենքով եւ այլ իրավական ակտերով: Գերմանիայում փաստաբանական գործունեության թույլտվություն ստանում է միայն այն անձը, որը Դատարանակազմության մասին օրենքի համաձայն կարող է իրականացնել դատական պարտականություններ:
Կարդալ մանրամասները...
 
07.06.2009
Ներոն
Ներոնը դատ վարելիս գանգատներին պատասխանում էր միայն հաջորդ օրը և միայն գրավոր: Քննությունը նա սովորաբար այնպես էր վարում, որ ընդհանուր դատողությունների փոխարեն յուրաքանչյուր մասնավոր հայց առանձին քննարկվի երկու կողմերի մասնակցությամբ: Հեռանալով խորհրդակցության, նա ոչինչ բացահայտ ու համատեղ չէր քննարկում՝ յուրաքանչյուրը նրան տալիս էր իր գրավոր կարծիքը, իսկ նա դրանք կարդում էր լուռ, ինքն իրեն, հետո էլ հռչակում իրեն հաճո վճիռ, ասես դա լիներ մեծամասնության կամքը:
Կարդալ մանրամասները...
 
16.04.2009
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը
ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Չարլզ Էվանս Հագսը նշել է, որ Դատարանը, իր կոնցեպցիայով և գործառույթներով տիպիկ ամերիկյան է և քիչ բանով է պարտական նախկին դատական ինստիտուտներին (ԱՄՆ Գերագույն դատարանը 1966թ.): Որպեսզի պարզ լինի, թե ԱՄՆ սահմանադրության հիմնադիրները Գերագույն դատարանին ինչ դեր էին նպատակ ունեցել հատկացնել, անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեկ այլ կոնցեպցիա, այն, որ ԱՄՆ կառավարման դաշնային համակարգ ունեցող երկիր է:
Կարդալ մանրամասները...
 
15.03.2009
Աստվածային Կլավդիոս
Կեսար Կլավդիոսը դատերը վարում էր եւ կոնսուլության ժամանակ, եւ կոնսուլությունից դուրս, մեծագույն ջանասիրությամբ, նույնիսկ իր եւ ընտանեկան հանդիսությունների օրերին, իսկ երբեմն էլ հին տոներին եւ նվիրական օրերին: Միշտ չէ, որ հետեւում էր օրենքների տառին եւ հաճախ գործից ստացված տպավորությունների տակ գթասիրությամբ ու արդարությամբ չափավորում էր նրանց խստությունը կամ ներողամտությունը:
Կարդալ մանրամասները...
 
07.01.2009
Բյուզանդիայի կայսր Հուստիանոս I
Հայ կյանքը հին ժամանակներից գտնվելով տոհմային կազմի դրության մեջ, նվիրագործել էր մի սովորություն, որը հատուկ էր նաեւ ուրիշ արիական ազգերին, օրինակ՝ հույներին եւ հռոմեացիներին: Այդ այն էր, որ կինը ժառանգելու իրավունք չուներ: Հույն-հռոմեական աշխարհում կյանքի զարգացումը բերել էր իր հետ այդ անհավասարության վերացմանը, եւ կանայք տղամարդկանց հետ հավասար ժառանգության իրավունք ունեին: Իսկ հայ կյանքը անփոփոխ էր պահել այդ հին սովորութական օրենքը:
Կարդալ մանրամասները...
 
15.11.2008
Օգոստոս կայսր
Հին Հռոմում համընդհանուր աղետ էին բազմաթիվ չար սովորույթները, որոնք արմատացել էին քաղաքացիական պատերազմների ընթացքում ծնունդ առած անօրինականության սովորությամբ: Հռոմում բազմաթիվ ավազակներ էին թափառում օրը ցերեկով, զինված, իբրեւ թե ինքնապաշտպանության համար. դաշտերում բռնում էին անցորդներին, խտրություն չառնելով ազատներին ու ստրուկներին, եւ բանտարկում էին կալվածատերերի էրգաստուլումներում (կալվածներում զորանոցներ եւ բանտեր ստրուկների համար):
Կարդալ մանրամասները...
 
01.07.2008
Հուլիոս Կեսար
Հուլիոս Կեսարը իր ժամանակին ուժեղացրեց հանցագործությունների դեմ պատիժները. Իսկ քանի որ հարուստ մարդիկ այն պատճառով էին հեշտությամբ ապօրինության գնում, որ նրանց կարողությունը վտարանդիության մեջ էլ նրանց էր մնում (յուրաքանչյուր հռոմեական քաղաքացիություն ունեցող անձ հանցագործություն կատարելիս, որպես պատիժ կարող էր դառնալ վտարանդի պահպանելով իր ամբողջ ունեցվածքը),
Կարդալ մանրամասները...
 
14.06.2008
Փաստաբանությունը Ամերիկայի Միացիալ Նահանգներում
ԱՄՆ-ի բարդ իրավական համակարգը, ամերիկյան հասարակության կյանքի իրավական կարգավորման ավանդաբար բարձր դերը կանխորոշում են փաստաբանի մասնագիտության հատուկ տեղը՝ համեմատած այլ մասնագիտական խմբերի հետ: Իրավաբանները զբաղեցնում են ԱՄՆ-ի տնտեսության եւ պետական-քաղաքական մեխանիզմի վճռորոշ շատ պաշտոններ: ԱՄՆ-ում են աշխատում աշխարհի իրավաբանների ընդհանուր թվաքանակի մոտ 60%-ը:
Կարդալ մանրամասները...
 
26.04.2008
Հետաքրքիր փաստեր
Փաստաբանության պատմության արմատները հասնում են մինչեւ դարերի խորքը եւ դժվար է անգամ հստակ ասել այն ժամանակաշրջանը, երբ այն հայտնվեց մեր քաղաքակրթության մեջ: Հին ժամանակաշրջանում հեղինակները փաստաբանությանը վերագրում էին աստվածային ծագումներ: Գուսսոնն ասել է. «Աստվածային խոսք՝մարդկային ցեղի առաջին փաստաբանը», Արիստոտել՝ «Ամոթ է, եթե չես կարողանում պաշտպանվել ձեռքով, կրկնակի ամոթ, եթե չես կարողանում պաշտպանվել խոսքով»:
Կարդալ մանրամասները...
 
17.04.2008
Փաստաբանական կազմակերպությունը Ֆրանսիայում: Փաստաբանական գործունեություն իրականացնելու ձեւը:
Ֆրանսիայի հանրապետությունում գործում է հետբուհական մի ծրագիր, որը պատրաստում է պրոֆեսիոնալ փաստաբաններ: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, ստանալով իրավաբանական բարձրագույն կրթություն եւ ցանկանալով դառնալ փաստաբան, պետք է հանձնեն ընդունելության քննություններ փաստաբանական դպրոցում:
Կարդալ մանրամասները...
 
Սկզբ. Նախ. 1 2 3 4 Հաջ. Վերջ25 - 36, ընդամենը` 37