Իրավաբանի անկյուն
1 2 3 4 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 37 |
|
05.09.2017
ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ - Հասարակական դաշինքի մասին
Ժողովրդի մասին – Այն ճարտարապետի նման, ով նախքան մեծ շենք կառուցելը հետազոտում և ուսումնասիրում է հողը, թե արդյոք այն կարո՞ղ է կրել շենքի ծանրությունը, այնպես էլ իմաստուն օրենսդիրը չի սկսում լավ օրենքներ գրելուց, այլ նախապես ուսումնասիրում է, թե արդյոք ժողովուրդը, որի համար այդ օրենքները նախատեսում է, կարո՞ղ է ընդունել և կրել դրանք։ Ահա թե ինչու Պլատոնը հրաժարվեց օրենքներ ստեղծելուց աքքադացիների և կրետացիների համար՝ գիտակցելով, որ երկու ժողովուրդներն էլ հարուստ են եղել և հավասարություն չեն հանդուրժի. ահա թե ինչու Կրետեում օրենքները լավն էին, իսկ մարդիկ՝ վատը։ Մինոսը փորձում էր կարգուկանոնի ենթարկեցնել արատներով ծանրաբեռնված ժողովրդին։
Կարդալ մանրամասները...
|
|
17.05.2017
ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ
Մեծ մասով մարդիկ այն պատճառով են վատ գործում, որ չեն մտածում արած բանի վերա: Ե՞րբ եք տեսել, որ մարդը ուրիշ մարդին վատություն անելու ժամին հաստատ իմանար, թե նա վատություն է անում. մարդը վատ գործ ևս անելու ժամանակ կարծում է, թե նա արդար է: Ինչի՞ է այդպես, նորա համար, որ նա կամ առիթ չէ ունեցել, կամ սովոր չէ յուր գործերը խելքով քննելու: Եվ թեպետ նա ևս արդար չէ, նա պատճառ է գտնում, որ նորա կարծիքով, նորան պետք է արդարացնե ձեր աչքերում
Կարդալ մանրամասները...
|
|
06.01.2016
ՍՈԿՐԱՏԵՍԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆԸ
"Սոկրատեսի պաշտպանականը" Պլատոնի վաղ շրջանի կենտրոնական գործն է և նշանակալի է հատկապես Սոկրատեսի հերոսական անձի մասին պատկերացում ստանալու տեսանկյունից։ "Պաշտպանականը" Պլատոնի միակ ստեղծագործությունն է, որ տրամախոսություն չէ։ Այն վերարտադրում է Սոկրատեսի ճառը՝ արտասանված Ք․ա․ 399թ․ Աթենքի դատարանում, ուր նա բերվել էր՝ մեղադրվելով աստվածների փոխարեն դեմոններ ընդունելու և երիտասարդներին այլասերելու մեջ։
Կարդալ մանրամասները...
|
|
03.10.2014
Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ
Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:
Կարդալ մանրամասները...
|
|
02.07.2014
Հանս Քելզեն: Մաքուր տեսություն իրավունքի մասին
Կից ներկայացվում է Հանս Քելզենի հայտնի աշխատություններից մեկը՝ «Մաքուր ուսմունք իրավունքի մասին»: Այս աշխատությունում Հանս Քելզենը առավելապես խոսում է պոզիտիվ իրավունքի մասին, որպես իրավունքի աղբյուր: Նշված աշխատության ընթերցումը կարևոր է յուրաքանչյուր իրավաբանի համար:
Կարդալ մանրամասները...
|
|
02.02.2014
Շառլ Լուի Մոնթեսքիո
Շառլ Լուի դը Սեկոնդա, բարոն Լա Բրեդ և դը Մոնտեսքիո (ֆր.՝ Charles-Louis de Seconda, Baron de La Brède et de Montesquieu; 1689թ. հունվարի 18 - 1755թ. փետրվարի 10), ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա: Ծնվել է 1689 թվականին։ Մահացել է 1755 թվին։ Նա համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։
Կարդալ մանրամասները...
|
|
04.11.2013
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՈՂԲԸ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող: Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ: Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:
Կարդալ մանրամասները...
|
|
01.10.2013
ՏԻԲԵՐԻՈՍ ԿԱՅՍՐ
Օգոստոս կայսրի մահից հետո, Տիբերիոսն իր տրիբունական իշխանության զորությամբ սենատ գումարեց և ուզում էր ճառով դիմել սենատին, բայց, ասես ուժ չգտնելով հաղթահարելու վիշտը, հեկեկալով բացականչեց, որ ավելի լավ կլիներ ինքը ոչ միայն ձայնից, այլև կյանքից զրկվեր, և ճառը կարդալու հանձնեց իր որդի Դրուզոսին: Ապա ներս բերեցին Օգոստոսի կտակը, այն կնքած վկաներից նա կուրիա ներս թողեց միայն սենատորական դասին պատկանող անձանց, մյուսներն իրենց կնիքները պետք է վկայեին մուտքի մոտ:
Կարդալ մանրամասները...
|
|
05.06.2013
ԱՄՆ-ի Սահմանադրության մշակումը և ընդունումը
Իրենց զարգացման ճանապարհին Ամերիկայի Միացյալ Նահանգները ականատես են եղել շատ իրադարձությունների: Դրանցից է օրինակ, «Անկախության Հռչակագիրը», որը միաձայն ընդունվել է Ամերիկայի 13 նահանգների ներկայացուցիչների՝ Ֆիլադելֆիայում կայացած Երկրորդ Կոնտինենտալ Կոնգրեսի 1776թ. հուլիսի 4-ի նիստում, «Կոնֆեդերացիայի Հոդվածները», որն ընդունվել է արդեն իսկ հռչակված ԱՄՆ պատվիրակների կողմից 1777թ. նոյեմբերի 15-ին և ԱՄՆ սահմանադրությունը, որն ընդունվել է 1787թ. սեպտեմբերի 17-ին:
Կարդալ մանրամասները...
|
|
02.01.2013
Լուցիուս Աննեուս Սենեկա
Lucius Anneus Seneka – Սենեկան ծնվել է Իսպանիայի Կորդովա (նախկին Կորդուբա) քաղաքում մոտ 4 թվին (Ք.Ծ.Ա): Հայրը պատկանում էր հեծյալների դասին և նշանավոր հռետոր Սենեկան էր, որի երեք զավակներից մեկը՝ ապագա փիլիսոփա-պոետ Լուցիուս Սենեկան էր: Մանուկ հասակում Սենեկան հոր և ընտանիքի հետ տեղափոխվում է Հռոմ, հաստատվում քաղաքում և ծանոթություն ստեղծում տեղի բազմաթիվ իրավաբանների, գրականագետների և մտավորականների հետ:
Կարդալ մանրամասները...
|
|
01.11.2012
Սոկրատեսի պաշտպանականը կամ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ
«Մի՛ աղմկեք, աթենացի՛ այրեր, անգամ եթե ձեզ թվա, թե մեծամիտ եմ խոսում: Ես ոչ թե իմ խոսքն եմ ասում, այլ վկայակոչում եմ ձեր իսկ վստահած մեկին: Որպես վկա իմ իմաստունության, - եթե ունեմ իմաստունություն, - վկայակոչում եմ Դելփիքի աստծուն: Դուք գիտեք Քերեփոնին: Նա պատանի տարիքից եղել է իմ և շատերիդ ընկերը, ձեզ հետ եղել է աքսորում, ձեզ հետ վերադարձել: Եվ դուք գիտեք, թե ինչպիսին էր Քերեփոնը, որքան աննկուն էր իր նախաձեռնություններում:
Կարդալ մանրամասները...
|
|
01.08.2012
Փաստաբանի էթիկայի խնդիրները
«Ակնհայտ է, որ իրավակարգը առավել կայուն է այնտեղ, որտեղ գույություն ունի ճշմարիտ հավատք և սեր Աստծո ու մերձավորների նկատմամբ, հաստատուն բարի բարքեր (կայուն բարոյակարգ), իրավաչափորեն գործող օրենսդրություն, դրա ժամանակին և հստակ կատարում, խախտված իրավունքի ժամանակին վերականգնում, իրավախախտումների անհրաժեշտ և բավարար պատիժ և իրավախախտումների արդյունավետ սոցիալական կանխարգելում:
Կարդալ մանրամասները...
|
1 2 3 4 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 37 |