Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

19.10.2011


Դատավորները, փաստաբանները, դատապաշտպանները, բոլոր նրանք, ովքեր ճարակում են արդարադատության հողամասի վրա, որևէ փաստի մեջ տեսնում են երկու էլեմենտներ – Իրավունքն ու Արդարադատությունը:

Արդարադատությունը ելնում է բուն փաստից, իրավունքը՝ դա սկզբունքների կիրառումն է տվյալ փաստի նկատմամբ:

Մարդը կարող է իրավացի լինել արդարադատության տեսակետից, սակայն անիրավ՝ դատարանում, առանց կարողանալու մեղադրելու դատավորին: Փառքի և խղճի միջև մի ամբողջ անդունդ կա դրդապատճառների, որոնց մասին դատավորը չի կարող իմանալ, և որոնք դատապարտում են կամ օրինականացնում են այդ փաստը: Դատավորը աստված չէ. նրա պարտականությունն է փաստերը պատշաճեցնել սկզբունքներին, դատել անսահմանորեն այլազան տարատեսակների մասին՝ օգտագործելով որոշակի չափանիշ:

Եթե դատավորն ունենար մի այնպիսի զորություն, որով նա կարողանար կարդալ մարդկային խիղճն ու պարզել շարժառիթները, որպեսզի արդար վճիռներ արձակի, ապա յուրաքանչյուր դատավոր կլիներ մեծ մարդ: Ֆրանսիան կարիք ունի մոտավորապես վեց հազար դատավորի, ոչ մի սերունդ վեց հազար մեծ մարդ չունի, որ սպասարկի իրեն, ուր մնաց, որ նա կարողանա այնքան մեծ մարդ գտնել միայն իր արդարադատության բնագավառի համար:

ՕՆՈՐԵ դը ԲԱԼԶԱԿ

Կարդացեք նաև