Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Կոռուպցիայի դեմ պայքարը Սինգապուրում (1959-1990թթ. բարեփոխումները)

01.12.2010


Սինգապուրը մինչ իր անկախանալը իրենից ներկայացնում էր փոքր եւ աղքատ երկիր, որը արտահանում էր երկրից անգամ շինարարական ավազ: Հարեւան երկրները տրամադրված էին ոչ բարեկամական, իսկ բնակչության մեկ երրորդը համակրում էր կոմունիստներին: Կոռուպցիան այս երկրում իր անկախությունից հետո հասնում էր անասելի չափերի:

Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յու-ն իրեն եւ իր թիմին բնութագրում էր որպես «բուրժուաների խումբ՝ անգլիական կրթությամբ»: Նա երկրում տիրող անասելի կոռուպցիայի մասին արտահայտվում էր այսպես. «Կոռուպցիան հանդիսանում է ասիական կյանքի անբաժանելի գիծը: Մարդիկ բացահայտ վերցնում են կաշառք եւ պարգեւներ, սա փաստորեն նրանց կյանքի ձեւն է:»:

Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվեց օրենսդրական փոփոխություններից, ընդուպ մինչեւ լիցենզավորման եւ այլ տեսակի թույլտվությունների վերացումը: Վերացվեցին օրենսդրական երկիմաստությունները, սահմանվեցին պարզ կանոններ: Կտրուկ բարձրացվեցին դատավորների աշխատավարձերը այն կազմելով տարեկան մի քանի հարյուր հազար դոլարի (1990-ականներին այդ գումարը արդեն հասնում է տարեկան մեկ միլիոնի), «մաքրվեց» փաստաբանական համայնքը եւ արդարադատության գործընթացներում ընդգրկվեցին պրոֆեսիոնալ փաստաբաններ:

Ոստիկանության անձնակազմը ամբողջությամբ համալրվեց նոր պրոֆեսիոնալ կադրերով: Քաղ. ծառայողների աշխատավարձերը հավասարեցվեցին մասնավոր ընկերությունների ղեկավարների աշխատավարձերի չափերին:

Այս ամենի հետ մեկտեղ ստեղծվեց նաեւ «Անկախ մարմին», որը պետք է պայքար մղեր կոռուպցիայի դեմ՝ իշխանության բարձրաստիճան օղակներում: Այս պայքարում մի շարք նախարարներ, դատավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտվեցին տարբեր տեսակի պատժաչափերի: Նրանցից ոմանք ինքնասպան եղան, իսկ ոմանք էլ ընդմիշտ լքեցին Սինգապուրը: Հատկանշականն այն էր, որ այս պայքարի արդյունքում մեղադրանքներ առաջադրվեցին նաեւ Լի Կուան Յու-ի վաղեմի համախոհներին: Նրանցից էր օրինակ, շրջակա միջավայրի պահպանության նախարար՝ Վի Տուն Բունը:

Արդյունքում Սինգապուրի Հանրապետությունը դարձավ աշխարհի ոչ կոռումպացված երկրներից մեկը (համաձայն միջազգային ստանդարտների):

Լի Կուան Յու-ն իր հիշողություններում ընդգծում էր, որ նա մշտապես սերմանում էր «Օրենքի գերակայության սկզբունքը» եւ բոլորի հավասարությունը օրենքի առջեւ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյանների եւ հատկապես իր ազգականների եւ համախոհների:

Կարդացեք նաև