Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Եվրոպայի փաստաբանների վարքագծի կանոնագիրքը

08.02.2010


ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
ԽՈՐՀՈՒՐԴ

1.1.Փաստաբանի դերը հասարակության մեջ

Օրենքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Ըստ օրենքի` փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը պարտավոր է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավուվունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պնդելու և պաշտպանելու: Բացի այդ փաստաբանի պարտականությունն է պաշտպանել վստահորդի գործը ոչ միայն դատարանում, այլև լինել նրա խորհրդատուն։

Փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը կարևոր պայման է հասարակության մեջ օրենքի գերակայության և ժողովրդավարության համար։

Փաստաբանի գործունեությունը հետևաբար իր վրա դնում է բազմազան իրավական և բարոյական պարտավորություններ /երբեմն իրար հակասող/
վստահորդի նկատմամբ.
դատարանների և այլ իրավական մարմինների առաջ, որտեղ փաստաբանը պաշտպանում է գործը և հանդես է գալիս վստահորդի անունից.
իրավաբանի մասնագիտության հանդեպ ընդհանրապես և այդ ոլորտի յուրաքանչյուր անդամի նկատմամբ մասնավորապես.
հասարակության նկատմամբ, որի համար ազատ և անկախ մասնագիտության առկայությունը` համակցված այդ մասնագիտությանը վերաբերող կանոնների նկատմամբ հարգանքով, մարդու իրավունքների պաշտպանության կարևոր միջոց է` ի նպաստ երկրի հզորության և հասարակության այլ շահերի։

1.2. Մասնագիտական գործունեության սկզբունքների բնույթը
Մասնագիտական գործունեության սկզբունքները ձևավորվել են կամավոր հիմքերի վրա այն մարդկանց կողմից, ովքեր կիրառում են դրանք` երաշխավորելու փաստաբանի պատշաճ գործունեությունը, ինչին բոլոր քաղաքակիրթ հասարակությունները կարևոր նշանակություն են տալիս։ Փաստաբանի կողմից այդ սկզբունքների ոչ ճիշտ կիրառումը կարող է հանգեցնել կարգապահական պատժամիջոցների։

Յուրաքանչյուր փաստաբանական և իրավաբանների հասարակությանը հատուկ իրավունքները ձևավորվում են իրենց իսկ ավանդույթների հիման վրա։ Այդ իրավունքները համապատասխանեցվում են Անդամ Պետության տվյալ մասնագիտական ոլորտի գործունեությանը և կառույցներին, դատական և վարչական ընթացակարգերին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը։ Ոչ հնարավոր, ոչ էլ ցանկալի է, որ այդ նորմերը իրենց ընդհանուր համատեքստից անկախ կիրառվեն և ոչ էլ փորձ արվի նրանց այնպիսի կիրառում տալու, որը սովորաբար անհամատեղելի է նման կիրառման համար: Յուրաքանչյուր փաստաբանական և իրավական հասարակությանը բնորոշ նորմերը, այնուամենայնիվ, հիմնված են նույն արժեքների վրա և մեծամասամբ հանդես են գալիս ընդհանուր հիմքերով։

1.3. Կանոնագրքի նպատակը
Եվրոպական միությանը և Եվրոպական տնտեսական տարածաշրջանին շարունակական ինտեգրումն ու փաստաբանների արտասահմանյան գործունեության աճը Եվրոպական տնտեսական տարածաշրջանի սահմաններում անհրաժեշտություն է ստեղծում հասարակության շահերի շրջանակում համընդհանուր նորմերի ձևակերպմանը, որոնք կվերաբերեն Եվրոպական տնտեսական տարածաշրջանի բոլոր փաստաբաններին՝ անկախ նրանից, թե ինչպիսի փաստաբանների միության և իրավական հասարակության են պատկանում։ Այդ նորմերի ձևակերպման հատուկ նպատակն է հեշտացնել այն բարդությունները, որոնք արդյունք են‚ երկակի դեոնթոլոգիայի կիրառման, ինչպես ամրագրված է Եվրոպական տնտեսական համայնքի թիվ 77/249 հանձնարարականի 4-րդ և 7.2-րդ հոդվածներում, ինչպես ԵԽ-ի թիվ 98/5 հանձնարարականի 6-րդ և 7-րդ հոդվածներում։

Փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի օժանդակությամբ փաստաբանական մասնագիտությունը ներկայացնող կառույցները առաջարկում են իրավունքների համակարգում հետևյալ հոդվածներում`
տվյալ ժամանակում իրավունքների ճանաչում որպես Եվրոմիության և Եվրոպական տնտեսական տարածաշրջանի բոլոր փաստաբանների և իրավական հասարակությունների փոխհամաձայնության արտացոլում:
հնարավորինս շուտ պարտադիր նորմերի ընդունում ազգային և Եվրոպական տնտեսական տարածքի ընթացակարգերի համաձայն` կապված Եվրոմիությունում և Եվրոպական տնտեսական տարածաշրջանում փաստաբանի արտասահմանյան գործունեության հետ:
հաշվի առնել իրավունքները մասնագիտական գործունեության կամ դեոնթոլոգիայի ազգային բոլոր նորմերի վերանայման գործընթացում՝ ի նպաստ դրանց հետագա համապատասխանեցման։

Ավելին, նրանք ցանկություն են հայտնում, որ մասնագիտական գործունեության կամ դեոնթոլոգիայի ազգային նորմերը անհրաժեշտության դեպքում մեկնաբանվեն և կիրառվեն սույն կանոնագրքի նորմերին հապատասխան։

Փաստաբանի արտասահամանյան գործունեությանը վերաբերվող սույն կանոնակարգով նախատեսված նորմերի ամրագրումից հետո՝ փաստաբանը պարտավոր է պահպանել փաստաբանների միության կամ իրավական հասարակության կանոնները, որին նա պատկանում է այնքանով, որքանով նրանք համապատասխանում են սույն կանոնագրքի նորմերին

1.4. Անձի գործոնի կիրառման դաշտը
Սույն կանոնագիրքը պետք է կիրառվի փաստաբանների նկատմամբ, ինչպես սահմանված է Եվրոպական տնտեսական տարածաշրջանի 77/249 և ԵԽ-ի 98/5 հանձնարարականներում, ինչպես նաև Փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի Դիտորդ Անդամ Պետությունների փաստաբանների նկատմամբ։

1.5. Օբյեկտի գործոնի կիրառման դաշտը
Առանց դեոնտոլոգիայի նորմերին կամ մասնագիտական գործունեության աճող ներդաշնակության որոնմանը վնաս հասցնելու, որը կիրառվում է միայն Անդամ Պետության ներսում՝ պետք է կիրառվեն միայն փաստաբանների արտասահմանյան գործողությունների նկատմամբ Եվրոպական Միության և Եվրոպական Տնտեսական Տարածաշրջանում գործող հետևյալ նորմերը։

Արտասահմանյան գործողությունները նշանակում են`
ա/ Անդամ Պետություններում փաստաբանների հետ միայն մասնագիտական շփում, այլ ոչ անձնական.
բ/ Անդամ Պետությունում փաստաբանի մասնագիտական շփում, այլ ոչ թե անձնական, անկախ նրանից փաստաբանը ֆիզիկապես ներկա է այդ Անդամ Պետությունում, թե ոչ.

1.6 Սահմանումներ
Սույն կանոնագրքում
«Անդամ Պետություն» նշանակում է Եվրոմիության Անդամ Պետություն կամ մի պետություն, որի իրավական մասնագիտությունը ներառված է 1.4 հոդվածում.
«Ռեզիդենտ Անդամ Պետություն» նշանակում է Անդամ Պետություն, որտեղ փաստաբանը ձեռք է բերել իր մասնագիտական կոչումը կրելու իրավունք.
«Ընդունող Անդամ Պետություն» նշանակում է ցանկացած այլ Անդամ Պետություն, որտեղ փաստաբանը իրականացնում է Արտասահմանյան գործունեություն.
«Իրավասու Մարմին» նշանակում է առնչվող Անդամ Պետության մասնագիտական կառույց(ներ) կամ պետական մարմին(ներ), որոնք պատասխանատու են մասնագիտական գործունեության նորմերի դադարեցման և փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկման համար.
«Եվրոպական տնտեսական համայնքի 77/249 հանձնարարական» նշանակում է 1977թ.-ի մարտի 22-ի 77/249/ԵԵՏ խորհրդի հանձնարարական` հեշտացնելու փաստաբանների ծառայություններ մատուցելու արդյունավետ և ազատ գործունեությունը.
«ԵԽ-ի 98/5 հանձնարարական» նշանակում է Եվրապական ազգային ժողովի և խորհրդի 1998թ.-ի փետրվարի 16-ի 98/5/ԵԽ հանձնարարական, որը կոչված է մշտապես հեշտացնելու որևէ այլ Անդամ Պետության մեջ փաստաբանի մասնագիտական գործունեությունը, քան այնտեղ, որտեղ նա որակավորում է ստացել։

2. Ընդհանուր սկզբունքներ
2.1. Անկախություն
Շատ պարտականություններ պահանջում են փաստաբանի բացարձակ անկախություն, ազատ այլ ազդեցություններից և հատկապես այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին ճնշումից։ Այսպիսի անկախությունը այնքանով է անհրաժեշտ արդարադատության իրականացման հանդեպ վստահության ձևավորման հարցում, որքան դատավորի անկողմնակալությունը։ Այդ պատճառով, փաստաբանը պետք է խուսափի իր անկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտական չափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանց չհարմարեցնի վստահորդին, դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։

Այս անկախությունը անհրաժեշտ է և’ ոչ վիճելի դեպքերում, և’ դատավարությունների ժամանակ։ Փաստաբանի` վստահորդին տված խորհուրդը ոչ մի արժեք չունի, եթե նա տալիս է այն վստահորդին գոհացնելու, իր սեփական շահերին ծառայեցնելու կամ ի պատասխան արտաքին ճնշման։

2.2. Վստահություն և անձնական անձեռնմխելություն
Վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են միայն գործել այն դեպքում, եթե փաստաբանի հեղինակությունը, ազնվությունը և ամձեռնմխելությունը կասկածի տակ չեն առնվում։ Փաստաբանի համար այս ավանդական արժեքները մասնագիտական պարտավորություններ են։

2.3. Գաղտնիություն
2.3.1 Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է, այսինքն` վստահորդը փաստաբանին հայտնում է այնպիսի տեղեկություններ, որոնք նա չի փոխանցի ուրիշների, և փաստաբանը պետք է այդ տեղեկատվության տիրապետողը լինի գաղտնիության հիմքի վրա։ Գաղտնիության անորոշակիության դեպքում վստահություն լինել չի կարող։ Հետևաբար գաղտնիությունը փաստաբանի առաջնային և հիմնական իրավունքն ու պարտականությունն է։

Փաստաբանի պարտականությունը գաղտնիության վերաբերյալ ծառայում է արդարադատության իրականացմանը և վստահորդի շահերին։ Ուստի պետության կողմից պարտադիր է գաղտնիության հատուկ պաշտպանությունը։

2.3.2 Փաստաբանը պետք է պահպանի այն ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, որի մասին նա տեղեկանում է իր մասնագիտական գործունեության ընթացքում։

2.3.3 Գաղտնիության պարտականությունը ժամանակով սահմանափակված չէ։

2.3.4 Փաստաբանը պարտավոր է պահանջել, որ իր օգնականներն ու աշխատակազմը և նրա կողմից այդ գործում ներգրավված մասնագիտական ծառայություն մատուցող ցանկացած անձ պահպանի գաղտնիության այդ նույն պարտավորվածությունը։

2.4 Այլ փաստաբանական միությունների և իրավական հասարակությունների նորմերի նկատմամբ հարգանք Արտասահմանում գործունեություն իրականացնելիս փաստաբանը կարող է պարտադրված լինել կիրառել Ընդունող Պետության մասնագիտական կանոները։ Փաստաբանները պարտականություն ունեն իրար իրազեկելու, թե որ նորմերով են իրենք առաջնորդվելու տվյալ գործողությունը կատարելիս։

Փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի անդամ կառույցները պարտավոր են իրենց կանոնագրքերը ներկայացնել Փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի քարտուղարությանը, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա քարտուղարությունից ձեռք բերել շրջանառու կանոնագրքի օրինակը։

2.5 Անհամատեղելի գործունեություններ
2.5.1 Որպեսզի փաստաբանն իր գործունեությունն իրականացնի անկաշկանդ, անկախ և արդարադատություն իրականացնելու իր պարտականության հետ համահունչ՝ նրան կարող է արգելվի իրականացնել որոշակի աշխատանքներ։

2.5.2 Փաստաբանը, որր դատարանում կամ այլ պետական մարմնի առջև հանդես է գալիս ներկայացուցչությամբ կամ որպես դատապաշտպան Ընդունող Անդամ Պետությունում, պարտավոր է այնտեղ պահպանել գործունեությանը վերաբերվող անհամատեղելի նորմերը, քանի որ դրանք կիրառվում են Ընդունող Անդամ պետության փաստաբանների նկատմամբ։

2.5.3. Ընդունող Անդամ Պետությունում հաստատված փաստաբանը, որտեղ նա ցանկանում է առևտրային կամ այլ` ոչ մասնագիտական գործունեություն իրականացնել, պարտավոր է հետևել տվյալ անդամ պետության կողմից սահմանված անթույլատրելի և անհամատեղելի գործունեության կանոններին։

2.6. Անձնական ճանաչում
2.6.1 Փաստաբանը կարող է հայտնել հանրությանը իր ծառայությունների մասին`ապահովելով տեղեկատվության հստակությունը և ճշտությունը, ինչպես նաև գաղտնիության պարտավորվածությունը և մասնագիտության բուն արժեքները։

2.6.2 Փաստաբանի անձնական ճանաչումը կարող է կատարվել ցանկացած լրատվական միջոցներով՝ մասնավորապես մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ, էլէկտրոնային առևտրական հաղորդակցության կամ այլ թույլատրելի միջոցներով՝ համապատասխան 2.6.1-րդ հոդվածում ամրագրված պահանջների։

2.7. Վստահորդի շահերը
Համապատասխան օրենքի բոլոր նորմերին և մասնագիտական վարվելակերպին` փաստաբանը միշտ պետք է գործի ելնելով վստահորդի նպաստավոր շահերից և այդ շահերը պետք է բխեն իր կամ իրավական մասնագիտության երիտասարդ անդամների շահերից վեր։

2.8. Փաստաբանի պատասխանատվության սահմանափակում վստահորդի հանդեպ Ինչպես ամրագրված է Ռեզիդենտ և Ընդունող Անդամ պետության օրենքներում, փաստաբանը կարող է սահմանափակել վստահորդի հանդեպ իր պարտականությունները, ինչը պետք է համապատասխանի մասնագիտական նորմերին։

3. ՎՍՏԱՀՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Ցուցումների ընդունումը և դադարեցումը
Փաստաբանը չպետք է վարի կողմի գործը, եթե բացակայում են կողմի հանձնարարությունները։ Միևնույն ժամանակ փաստաբանը կարող է վարել այն գործը, որը նրան հանձնել է տվյալ կողմի փաստաբանը կամ այլ իրավասու մարմին։

Երբ փաստաբանին ցուցումներ տվող անձի կամ մարմնի ինքնությունը, իրավասությունը և լիրազորությունը ճշգրիտ չեն, փաստաբանը պարտավոր է ջանք չխնայել դրանք բացահայտելու գործում։

Փաստաբանը պարտավոր է ժամանակին, գիտակցաբար և ջանասիրաբար խորհուրդ տալ և պաշտպանել իր վստահորդին և հանդես գալ նրա անունից։ Փաստաբանը պետք է խիստ պատասխանատվությամբ վերաբերվի վստահորդի ցուցումների կատարմանը և պարտավոր է նրան տեղեկացնի գործի ընթացքի մասին։

Փաստաբանը չպետք է հանձն առնի այնպիսի գործ, որը նա բանիմաց չէ ստանձնելու` առանց համագործակցելու մի փաստաբանի հետ, որը իրավասու է դա անել։

Փաստաբանը չպետք է հանձն առնի այնպիսի ցուցումների իրականացումը, որոնք նա ի վիճակի չի լինելու ժամանակին կատարել։

Փաստաբանն իրավունք չունի թողնել գործը այնպիսի ձևով և այնպիսի հանգամանքներում, որի արդյունքում վստահորդը կարող է հայտնվել անելանելի դրության մեջ և ժամանակին չստանալ այլ իրավական օգնություն։

3.2. Շահերի հակասություն
3.2.1. Փաստաբանը չի կարող միևնույն գործի վերաբերյալ խորհուրդ տալ, ներկայացնել կամ գործել երկու կամ ավելի վստահորդների անունից, եթե վստահորդների միջև առկա է շահերի հակասության վտանգ։

3.2.2.Փաստաբանը պետք է դադարեցնի գործել երկուսի կամ բոլոր շահագրգիռ կողմերի օգտին, երբ վստահորդների միջև ծագում է շահերի հակասություն և երբ առկա է վստահված գաղտնիքի բացահայտման վտանգ կամ երբ փաստաբանի անկախությունը կարող է սահմանափակվել։

3.2.3. Փաստաբանը պետք է հրաժարվի նոր վստահորդի օգտին գործել, եթե առկա է նախորդ վստահորդի կողմից վստահված գաղտնիքի բացահայտման վտանգ, կամ եթե այն տեղեկատվությունը, որին տիրապետում է փաստաբանը նախորդ վստահորդի վերաբերյալ, կարող է անբարեխիղճ արտոնություն ստեղծել նոր վստահորդի համար։

3.2.4. Վերը նշված 3.2.1. մինչև 3.2.3. պարբերությունները վերաբերում են փաստաբանական միություններին և նրանց բոլոր անդամներին։

3.3. Pactum de Quota Litis

3.3.1. Փաստաբանը իրավունք չունի pactum de quota litis կնքելու։

3.2. Pactum de Quota Litis ասելով հասկանում ենք փաստաբանի և Վստահորդի միջև կնքված պայմանագիրը նախքան գործի ավարտը, որի կողմ է Վստահորդը, ինչի շնորհիվ նա պարտավորվում է վճարել փաստաբանին արդյունքից մի մաս, չնայած այն բանին, թե այն ներկայացված կլինի գումարի տեսքով կամ այլ շահույթով, որը կստանա վստահորդը գործի ավարտից հետո։

3.3.3. Pactum de Quota Litis-ը չի ներառում իր մեջ համաձայնություն, որ փաստաբանը գանձի վճարը գործի արժեքին համաչափ, եթե այդ վճարը համապատասխանում է պաշտոնապես հաստատված վճարների սակագների չափերի հետ կամ գտնվում է որեւէ այնպիսի մարմնի հսկողության ներքո, որը փաստաբանի նկատմամբ ներգործելու իշխանազորություն ունի ։

3.4. Վարձատրության կանոնակարգումը
Վարձատրությունը, որը փաստաբանը ստանում է, պետք է ամբողջապես բացահայտվի վստահորդին, պետք է արդար լինի և ողջամիտ, ինչպես նաև պետք է համապատասխանի օրենքին ու փաստաբանի մասնագիտական նորմերին, որով տվյալ փաստաբանը առաջնորդվում է։

3.5. Վճարելիք հաշիվներ
Եթե փաստաբանը պահանջում է իր վարձատրության վճարը և /կամ իր կատարած ծախսերի եւ ծախքերի փոխհատուցում, ապա պահանջվող գումաը չպետք է գերազանցի վարձատրության ողջամիտ սահմանը և հնարավոր եւ հավանական ծախսերի եւ ծախքերի հանրագումարը։ Նման պահանջի մերժման կամ չկատարման դեպքում փաստաբանը իրավունք ունի գործը թողնել կամ հրաժարվել նրանից` պահպանելով 3.1.4 կետի պահանջները։

3.6. Վարձավճարի բաժանումը ոչ փաստաբանների հետ

3.6.1. Փաստաբանը կարող է իր ստացած վարձավճարից մաս չտալ մի անձի, որը փաստաբան չէ, բացառությամբ այն դեպքի, երբ փաստաբանի և այդ անձի համագործակցությունը թույլատրված է օրենքով և մասնագիտական նորմերով, որոնցով փաստաբանն առաջնորդվում է։
Վերը նշված 3.6.1 կետի դրույթները չեն սահմանափակում հանգուցյալ փաստաբանի ժառանգներին կամ թոշակի անցած փաստաբանին վարձավճար, միջնորդավճար կամ այլ փոխհատուցում վճարելու որեւէ անձի պարտականությունը` հանգուցյալ փաստաբանի կամ թոշակի անցած փաստաբանի կատարած եւ չփոխհատուցված աշխատանքի եւ ծախսերի ու ծախքերի դիմաց։

3.7. Դատական ծախսերը և անվճար իրավաբանական օգնության մատչելիությունը

3.7.1. Բոլոր ժամանակներում փաստաբանը պետք է ջանք չխնայի հասնելու Վստահորդի վեճի ամենաշահավետ լուծմանը և պետք է համապատասխան փուլերում ապահովի վստահորդին խորհրդով վեճի լուծման այլընտրանքային եղանակներին դիմելու ցանկալիության մասին։

3.7.2. Փաստաբանը պետք է վստահորդին տեղեկացնի անվճար իրավաբանական օգնության առկայության մասին, երբ այդ օգնության հնարավորությունն առկա է։

3.8. Վստահորդի դրամական միջոցը
3.8.1. Փաստաբանները, ովքեր դրամական միջոց են ձեռք բերում իրենց վստահորդների կամ երրորդ կողմի հաշվին (այնուհետև՝ վստահորդի դրամական միջոց), պետք է հանձնվեն բանկի հաշվարկային հաշվեհամարին կամ նմանատիպ այլ հաստատություններ, որոնք վերահսկման ենթակա են հանրային մարմնի կողմից (այնուհետև՝ վստահորդի հաշվեհամար)։ Վստահորդի հաշվեհամարը պետք է առանձին լինի փաստաբանի հաշվեհամարներից։ Վստահորդների դրամական միջոցները ստացող փաստաբանի կողմից դրանք պետք է հանձնվեն հաշվեհամարին, քանի դեռ դրամական միջոցի տերը իր համաձայնությունը չի տվել, որ դրամական միջոցը կարող են օգտագործվել այլ կերպ։

3.8.2. Փաստաբանը պետք է պահպանի ամբողջական և ճշգրիտ գրառումներ՝ զետեղելով վստահորդի դրամական միջոցի հետ բոլոր գործարքները և տարբերակելով վստահորդի դրամական միջոցը փաստաբանի ունեցած այլ դրամական միջոցից։ Գրառումները պետք է պահպանվեն որոշակի ժամանակահատվածի համար՝ համապատասխան ներպետական կանոնների։

3.8.3. Վստահորդի հաշիվը չի կարող դեբետագրվել բացառությամբ այն դեպքերի, որոնք թույլատրվում են ներպետական կանոններով կամ համապատասխան են բանկային միջնորդավճարին, որի վրա փաստաբանը չի կարող ներգործել։ Այդպիսի հաշիվը չի կարող տրվել իբրև երաշխավորագիր կամ օգտագործվել որպես պաշտպանություն որևիցե պատճառով։ Չպետք է տեղի ունենա փոխհատուցում կամ միացում վստահորդի հաշվեհամարի և ցանկացած այլ հաշվեհամարի միջև, ոչ էլ պետք է վստահորդի դրամական միջոցը վստահորդի հաշվեհամարին մատչելի լինեն, այնպես, որ բանկին պարտք ունեցող փաստաբանը կարողանա վճարել։

3.8.4. Վստահորդի դրամական միջոցը պետք է հանձնվի այսպիսի դրամական միջոցի սեփականատերերին ամենակարճ ժամանակահատվածում կամ այնպիսի հանգամանքներում, որոնք լիազորված են իրենց կողմից։

3.8.5. Փաստաբանը չի կարող տեղափոխել դրամական միջոցը վստահորդի հաշվից իր հաշվին վարձավճարի դիմաց` առանց վստահորդին տեղեկացնելու։

3.8.6. Անդամ պետությունների իրավասու մարմինները պետք է ունենան լիազորություն պաշտպանյալի դրամական միջոցի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստուգելու և ուսումնասիրելու համար՝ հարգելով գաղտնիությունը և իրավական մասնագիտական առավելությունը, ինչին կարող են ենթակա լինել։

3.9. Մասնագիտության ապահովագրում
3.9.1. Փաստաբանները իրենց մասնագիտական գործունեությունից դուրս պետք է ապահովագրված լինեն քաղաքացիական իրավական պատասխանատվությունից այնքանով, որքանով այդ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով այն ռիսկերի բնույթը և չափը, որոնք պատահում են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։

3.9.2. Եթե դա անհնար է, փաստաբանը պետք է տեղյակ պահի վստահորդին իրավիճակի և նրա հետևանքների մասին։

4. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

4.1. Վարվելակերպի կանոնները դատարանում.
Փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի կողմից կիառվող վարվելակերպի կանոններին։

4.2. Արդար դատաքննություն.
Փաստաբանը պետք է միշտ ունենա ճշգրիտ վերաբերմունք դատավարության արդար իրականացման հանդեպ։

4.3. Պահելաձևը դատարանում.
Փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք և համակրանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և ինչպես վայել է՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը կամ ցանկացած հետևանքները, որոնք կպատահեն իր կամ ցանկացած այլ անձի հետ։

4.4. Կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություն.
Փաստաբանը երբեք չպետք է գիտակցաբար կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություն ներկայացնի դատարանին։

4.5. Գործի հանձնումը միջնորդ դատարանին և այլն.
Դատարանների հետ փաստաբանի հարաբերությունները կարգավորող նորմերը տարածվում են նաև փաստաբանի և միջնորդ դատավորի հարաբերությունների վրա կամ դատական կամ մասամբ դատական գործունեություն իրականացնող ցանկացած այլ անձի նկատմամբ, նույնիսկ հազվադեպ դեպքերում։

5. ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

5.1 Մասնագիտության ընդհանուր բնութագիրը.
5.1.1 Մասնագիտության ընդհանուր բնութագիրը պահանջում է փաստաբանների միջև վստահություն և համագործակցություն, ինչը ելնում է վստահորդի շահերից, և այն նպատակ է հետապնդում, որ փաստաբանները խուսափեն ավելորդ դատավեճերից և այլ վնասաբեր գործունեություններից, որոնք կարող են վատ անդրադառնալ մասնագիտության հեղինակության վրա։ Ինչևէ, կարող է երբեք չարդարացվել մասնագիտության շահերը ընդդեմ վստահորդի շահերի դասելը։

5.1.2 Փաստաբանը պարտավոր է ճանաչել Անդամ Պետությունների մյուս բոլոր փաստաբաններին որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։

5.2. Տարբեր Անդամ Պետությունների փաստաբանների համագործակցությունը.
5.2.1 Փաստաբանի պարտականությունն է Անդամ Պետության աշխատակցից չընդունել գործը վարելու ցուցումներ, որոնք փաստաբանը իրավասու չէ իրականացնել։ Այդ դեպքում փաստաբանը պետք է պատրաստված լինի անհրաժեշտ տեղեկատվությամբ օժանդակելու այդ աշխատակցին՝ խնդրված ծառայությունը իրակացնելու իրավասություն ունեցող փաստաբանին գործը հանձնելու համար։

5.2.2 Որտեղ էլ, որ Անդամ Պետության փաստաբանը համագործակցում է մեկ այլ Անդամ Պետության փաստաբանի հետ, երկուսն էլ պարտավոր են հաշվի առնել իրենց պետությունների իրավական համակարգերում և մասնագիտական կառույցներում, իրավասություններում և փաստաբանի պարտականություններում առկա տարբերությունները։

5.3. Փաստաբանների միջև նամակագրությունը
5.3.1 Եթե փաստաբանը մտադիր է նամակագրության մեջ մտնել մեկ այլ Անդամ Պետության փաստաբանի հետ և ցանկանում է մնալ գաղտնի ու անաչառ, նա պետք է նախապես հստակ արտահայտի իր մտադրությունը նախքան փաստաթղթերի ուղարկելը։

5.3.2 Եթե նամակների ենթադրյալ հասցեատերը ի վիճակի չէ երաշխավորելու դրանց գաղտնիությունը և անկողմնակալությունը, ապա նա պարտավոր է անհապաղ տեղեկացնել այդ մասին հասցեագրողին։

5.4. Քննարկվող պատվավճար
5.4.1 Փաստաբանը կարող է պատվավճար, միջնորդավճար կամ այլ փոխհատուցում չպահանջել կամ չընդունել մեկ այլ փաստաբանից կամ այլ անձից՝ վստահորդին փաստաբան խորհուրդ տալու կամ առաջարկելու համար։

5.4.2 Փաստաբանը կարող է պատվավճար, միջնորդավճար կամ այլ փոխհատուցում չտալ որևէ մեկին՝ վստահորդին իրեն առաջարկելու համար։

5.5. Շփումը հակառակ կողմերի հետ
Փաստաբանը չպետք է որևէ դատական գործի կամ խնդրի հետ կապված անմիջական տեղեկություն փոխանակի ցանկացած անձի հետ, ում նա ճանաչում է, որ այդ գործում ներկայացվել կամ առաջարկվել է մեկ այլ փաստաբանի կողմից` առանց այդ փաստաբանի համաձայնության (ավելին, վերջինս պետք է տեղեկացված լինի նման հաղորդակցության մասին)։

5.6 (Հետևյալ կետը հանվել է 2002 թ.-ի դեկտամբերի 6-ին Դուբլինում կայացած լիագումար նիստի որոշմամբ)

5.7. Պատվավճարների համար պատասխանատվություն
Տարբեր Անդամ Պետությունների փաստաբանների միությունների անդամների մասնագիտական հարաբերություններում, որտեղ փաստաբանը իրեն չի կաշկանդում մեկ այլ փաստաբանի առաջարկելու կամ այդ այլ փաստաբանին վստահորդին ներկայացնելու մեջ, բայց փոխարենը նա վստահում է աշխատակցին որոշակի հարցում կամ ակնկալում նրա խորհրդին, հանձնարարող փաստաբանը անձնապես պարտավորված է օտարազգի աշխատակցին վճարել պատվավճար, փոխհատուցել ծախսերն ու կորուստները, նույնիսկ եթե վստահորդը անվճարունակ է։ Շահագրգիռ փաստաբանը կարող է, ինչևէ, նրանց հարաբերությունների սկզբից հատուկ պայմանավորվածություններ ձեռք բերել այդ խնդրի վերաբերյալ։ Հետագայում հանձնարարող փաստաբանը կարող է ցանկացած ժամանակ սահմանափակել իր անձնական պարտականությունը այն պատվավճարի, ծախսերի և կորուստների չափով, որը պատահել է նախքան օտարազգի փաստաբանին ծանուցելը ապագայում հանձնարարող փաստաբանի պատասխանատվությունից հրաժարվելու մասին։

5.8. Մասնագիտական զարգացման շարունակումը
Փաստաբանները պետք է պահպանեն և զարգացնեն իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները` հաշվի առնելով իրենց մասնագիտության եվրոպական չափանիշները։

5.9. Տարբեր Անդամ Պետությունների փաստաբանների միջև անհամաձայնությունները
5.9.1. Եթե որևէ փաստաբան գտնում է, որ այլ Անդամ Պետության իր գործընկերը խախտել է մասնագիտական վարվելակերպի կանոնները, ապա նա պետք է իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրի այդ հարցի վրա։

5.9.2. Եթե տարբեր Անդամ Պետությունների փաստաբանների միջև ծագում է մասնագիտական բնույթի ցանկացած անձնական անհամաձայնություն, ապա նրանք պետք է նախևառաջ հնարավորինս փորձեն այն հարթել բարեկամական ճանապարհով։

5.9.3. Փաստաբանը չպետք է որևէ տեսակի գործընթաց սկսել ընդդեմ այլ Անդամ Պետության իր գործընկերոջ վերը նշված 5.9.1. կամ 5.9.2. կետերով, առանց նախապես տեղեկացնելու համապատասխան փաստաբանական միություններին կամ իրավաբանական կազմակերպություններին, որոնց նրանք երկուսն էլ պատկանում են, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան աջակցել հարցերին լուծում գտնելու մեջ։

Կարդացեք նաև