Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Փաստաբանական անեկդոտներ

31.03.2008


Փաստաբանը մխիթարում է հաճախորդին, որը հուզմունքով սպասում է դատական նիստը սկսվելուն.
-Ձեր գործը շատ հասարակ է տիկին այն հեշտ է հաղթել: Ինձ էլ մի անգամ դատում էին նրա համար, որ ես վրաերթի էի ենթարկել անցորդին, բայց արդարացրեցին:
-Այո, բայց Ձեզ պաշտպանում էր ուրիշ փաստաբան:

Հարգելի Դատարան կարելի է արդյո՞ք մարդուն պատժել միայն այն բանի համար, որ նա ոչինչ չի արել:
Իհարկե ոչ:
Ահա այդ հիմքով էլ իմ պաշտպանյալը չի վճարել հարկերը:

Երկու միլիոն դոլար գանձարանից գողանալու փաստով քննվում է դատական գործ:
Սկսվում է դատաքննությունը – ամբաստանյալը նստած է մենակ առանց փաստաբանի:
Դատավոր
-Ամբաստանյալ, դուք ինչո՞ւ եք առանց փաստաբանի: Ինչ է դուք պատրաստվում եք ինքներդ ձեզ պաշտպա՞նել:
-Հարգելի Դատարան, երբ իմ փաստաբանը հավաստիացավ, որ ես չեմ գողացել այդ երկու միլիոնը …

Հաճախորդին, որին թվացել էր, թե իրավաբանական ծառայության համար թանկ է վճարել, խնդրեց իր փաստաբանին պարզաբանել ներկայացված հաշիվը: Փաստաբանը մանրամասն նկարագրեց կատարած աշխատանքը.
«Քայլում էի փողոցով եւ նկատեցի Ձեզ փողոցի հակառակ կողմում: Անցա փողոցը եւ վազեցի Ձեր ետեւից: Հասա եւ տեսա, որ Դուք չեք: Ընդամենը 50 դոլլար»:

Երիտասարդ փաստաբանին է հայտնվում սատանան եւ ասում.
Դու կլինես աշխարհի ամենահայտնի փաստաբանը, տանուլ չես տա ոչ մի գործ, հարստությունդ օր-օրի կավելանա, եթե ինձ տաս քո եւ քո երեխաների հոգիները: Փաստաբանը մտածում է.
Դե ի՞նչ ես այդքան երկար մտածում:
Ես մտածում եմ, թե այստեղ որտե՞ղ ես դու ինձ փորձում խաբել:

Մի մարդու հարց են տալիս. Պատկերացրեք, որ մեկ վանդակում եք սոված առյուծի, մեծ օձի եւ փաստաբանի հետ: Ձեր ձեռքում ունեք ատրճանակ՝ երկու փամփուշտով: Ի՞նչ կանեք դուք:
Մարդը հրճվանքով - Երկուսն էլ փաստաբանի ճակատին:

Հայրը փաստաբան տղային ասում է.
Եթե մայրդ հարցնի, թե որքա՞ն եմ խմել,ապա կասես,որ …
Ես սուտ չեմ խոսի, բայց մեր միջեւ առկա հարազատական կապերի հիման վրա ես կարող եմ հրաժարվել ցուցմունք տալուց:

Ծեր փաստաբանը գնում է վաստակած հանգստի եւ իր գրասենյակի բոլոր գործերը հանձնում է իր նորավարտ իրավաբան տղային:
Մեկ շաբաթ անց տղան ուրախ-ուրախ գալիս է հոր մոտ եւ ասում.
Հայրիկ, շնոհավորիր ինձ, ես հաղթել եմ Իվանովների այն գործը, որից դու տասը տարի չէիր կարողանում գլուխ հանել:
Այդ ի՞նչ ես արել այ ապուշ: Այդ գործը մեզ կերակրում էր վերջին տասը տարիներին:

Ընթանում է դատական պրոցես: Ելույթ է ունենում փաստաբանը:
Բոլոր երդվյալ ատենակալները տղամարդիկ են:
Հարգելի պարոնայք, մի՞թե մենք կթողնենք, որ այս գեղեցիկ, միայնակ քսանամյա աղջիկը իր կյանքի մնացած օրերն անցկացնի մութ, ցուրտ ու խոնավ բանտի խցում, թե կթողնենք, որ նա վերադառնա իր բնակարանը ՝ք. Ամստերդամ, Դեղին լապտերի փողոց 10, բն.15, hեռ. 354-67-54

Ամբաստանյալ, ինչու եք դուք հրաժարվել ձեր խոստովանությունից:
Որովհետեւ փաստաբանս ինձ համոզեց, որ ես անմեղ եմ:

Դատավարության ժամանակ փաստաբանը դիմում է դատախազին.
Մի՞թե դուք չեք տեսնում, որ իմ պաշտպանյալը դեբիլ է:
-Դա արդարացման պատճառ չէ նրա համար, վրդոված հայտարարում է դատախազը:
-Դեբիլները եւս այնպիսի մարդիկ են, ինչպես եւ մենք Ձեզ հետ: