Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Լյուդվիկ Դավթյան. Ընդհանուր նվազագույն կանոնների սահմանումը Եվրոպական Միությունում որպես փորձագիտական ապացույցների փոխադարձ թույլատրելիության նախապայման

11.01.2015


ԵՄ-ում փոխադարձ ճանաչման (ՓՃ) սկզբունքից բացի, անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը (համապատասխանեցումը) ընդհանուր նվազագույն կանոններին դիտվել և դիտվում է միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով, Լիսաբոնի պայմանագրի 82-րդ հոդվ. 2-րդ մասը Եվրախորհրդարանին և Խորհրդին իրավունք է վերապահում, ՓՃ սկզբունքի կիրառումը միջսահմանային բնույթ ունեցող քր. գործերի քննության գործընթացում հեշտացնելու նպատակով, հաստատել նվազագույն կանոններ` դիրեկտիվներ (հրահանգներ) ընդունելու ճանապարհով, որոնք, ի թիվս այլ հարցերի, կվերաբերեն նաև պետությունների միջև ապացույցների փոխադարձ թույլատրելիությանը:

Լյուդվիկ Դավթյան, Ընդհանուր նվազագույն կանոնների սահմանումը Եվրոպական Միությունում որպես փորձագիտական ապացույցների փոխադարձ թույլատրելիության նախապայման, Լոզան, Շվեյցարիա, 2012

Կարդացեք նաև