Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ուսումնասիրություններ

1 2 Հաջ. Վերջ1 - 12, ընդամենը` 16
 
03.05.2016
Առցանց դասախոսություն և խնդիր՝ քրեական իրավունքի թեմայով։
Հարգելի կայքի այցելու, Ձեզ հնարավորություն է ընձեռվում առցանց կարգով տեսնել և լսել իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի Համալսարանի (Գերմանիա) Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս` Գոռ Հովհաննիսյանի կողմից անցկացվող դասախոսությունը։ Նման ձևով անցկացվող դասախոսությունը եզակի է իր ձևի մեջ և հավակնում է դառնալ շարունակական իրավաբանական դասընթացների սկիզբը։
Կարդալ մանրամասները...
 
08.10.2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱՐԾԻՔԸ
Սույն մասնագիտական կարծիքը հանրությանն է ներկայացվում փաստաբաններից կազմավորված խմբի (այսուհետև խումբ) կողմից, ովքեր իրենց պարտքն են համարել մասնագիտորեն վերլուծել և հանրությանը ներկայացնել ՀՀ նախագահի կողմից նախաձեռնված նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության բացակայությունը, ինչն էլ հնարավորություն կարող է տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնակցելով հանրաքվեին, տեղյակ լինել ներկայացված նախագծի վտանգավոր դրույթներին։
Կարդալ մանրամասները...
 
18.01.2015
Գոռ Հովհաննիսյան. Անհատական դիմումի առարկայի պրոբլեմը ՀՀ ՍԴ-ի պրակտիկայում
Սույն հոդվածում քննարկվում է հայկական անհատական դիմումի առարկայի վերաբերյալ սահմանադրական նորմերի պահանջների և ՀՀ ՍԴ-ի պրակտիկայի հակասությունը: Պարզաբանվում է, թե որ ակտերը կարող են լինել անհատական դիմումի առարկա ըստ ՀՀ Սահմանադրության (ՀՍ), և թե ինչպես է ՀՀ ՍԴ-ն սահմանափակում այդ ակտերի շրջանակը՝ մեծ բաց առաջացնելով հիմնական իրավունքների դատական պաշտպանության ոլորտում:
Կարդալ մանրամասները...
 
11.01.2015
Լյուդվիկ Դավթյան. Ընդհանուր նվազագույն կանոնների սահմանումը Եվրոպական Միությունում որպես փորձագիտական ապացույցների փոխադարձ թույլատրելիության նախապայման
ԵՄ-ում փոխադարձ ճանաչման (ՓՃ) սկզբունքից բացի, անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը (համապատասխանեցումը) ընդհանուր նվազագույն կանոններին դիտվել և դիտվում է միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով, Լիսաբոնի պայմանագրի 82-րդ հոդվ. 2-րդ մասը Եվրախորհրդարանին և Խորհրդին իրավունք է վերապահում, ՓՃ սկզբունքի կիրառումը միջսահմանային բնույթ ունեցող քր. գործերի քննության գործընթացում հեշտացնելու նպատակով, հաստատել նվազագույն կանոններ` դիրեկտիվներ (հրահանգներ) ընդունելու ճանապարհով, որոնք, ի թիվս այլ հարցերի, կվերաբերեն նաև պետությունների միջև ապացույցների փոխադարձ թույլատրելիությանը:
Կարդալ մանրամասները...
 
09.04.2014
Գևորգ Գյոզալյան.Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1142 որոշման խորհրդատվական պարզաբանում
Այս առումով, նկատի ունենալով հասարակական լայն զանգվածի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը վերը նշված օրենքի կապակցությամբ, ինչպես նաև առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 7-րդ մասի, ներկայացնում եմ իմ մասնագիտական (խորհրդատվական) կարծիքը (պարզաբանումը) ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1142 որոշման կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ այն իմ տեսակետն է տվյալ խնդրի նկատմամբ, որով ես ցանկանում եմ օգտակար լինել այն անձանց, ովքեր դրա կարիքը ունեն:
Կարդալ մանրամասները...
 
20.10.2012
«Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը Հայաստանում»
Հետազոտությունն ընդգրկում է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 1997 թվականից մինչև 2011 թվականի հուլիսի 15-ը ընկած ժամանակաշրջանում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքի դիտարկում: Հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը շարունակական բնույթ է կրում, նշված ժամանակահատվածից հետո կոնկրետ որոշումներով տեղի ունեցած զարգացումները հետազոտության մեջ արտահայտված չեն:
Կարդալ մանրամասները...
 
14.11.2011
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) խորհուրդը, քննարկելով ՀՀ սահմանադրական դատարանում քննության ընդունված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան` Կարեն Անդրեասյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը հաստատում է սույն եզրակացությունը հետևյալի մասին.
Կարդալ մանրամասները...
 
12.02.2011
«Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով Երեւանում կազմակերպված սեմինարի հաշվետվություն
2010 թվականի նոյեմբեր ամսին Երևանում կազմակերպվել էր «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների երկօրյա համաժողովը:
Կարդալ մանրամասները...
 
18.10.2010
Լյուդվիկ Դավթյան. «Դատական հեղինակագիտական և ֆոնոսկոպիկ հետազոտությունների նշանակությունը և հարաբերակցությունը»
Ժամանակակից աշխարհում հասարակական հարաբերությունների զարգացման ներկայիս տենդենցները վկայում են, որ մարդու բանավոր խոսքի ֆիքսման ավանդական միջոցները (ձեռագիր և տպագիր) ավելի հաճախ են փոխարինվում ձայնագրառմամբ: Ընդ որում, գիտության և տեխնիկայի զարգացման արդյունքում ժամանակակից կյանքում օգտագործվում են բանավոր խոսքի ձայնագրառման ամենատարբեր սարքավորումներ և մեթոդներ` սկսած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունից մինչև ձայնային հաղորդագրությունների կիրառումը: Այս պարագայում բանավոր խոսքի կրիմինալիստիկական հետազոտության, մասնավորապես, դատական ֆոնոսկոպիայի դերն ու նշանակությունը դատական փորձաքննությունների շարքում գնալով աճում է:
Կարդալ մանրամասները...
 
18.10.2010
ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԵԶ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԸ
Սահմ. 3-րդ հոդ. երրորդ մասի համաձայն` հիմնական իրավունքների միակ հասցեատերը պետությունն է (օրենսդիրը, գործադիրը և արդարադատությունը), հետևաբար մասնավոր անձինք նույնիսկ բացառության կարգով հիմնական իրավունքների հասցեատեր լինել չեն կարող: Ոչ մի դեր չի խաղում նաև այն հանգամանքը, թե պետությունն անմիջականորեն, թե միջնորդավորված ձևով է գործում (օրինակ` տեղական ինքնակառավարման մարմինների կամ մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց միջոցով), կամ մասնավոր-իրավական, թե հանրային-իրավական խնդիրներ է իրականացնում. հանրային իշխանությունը միշտ կաշկանդված է հիմնական իրավունքներով:
Կարդալ մանրամասները...
 
04.05.2010
Գոռ Հովհաննիսյան. Անհատական (սահմանադրական) դիմումի թույլատրելիության նախապայմանների համառոտ վերլուծություն
2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով երաշխավորվեց ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու յուրաքանչյուրի իրավունքը: Անհատական դիմումի միջոցով Սահմանադրությունը քաղաքացիների համար իրենց հիմնական իրավունքների գերակայության ապահովմանը հասնելու հնարավորություն ստեղծեց: Սա նորույթ է հայկական սահմանադրության պատմության մեջ: Անհատական դիմումը միակ ճանապարհն է, որով անհատը կարող է ՍԴ-ում վարույթ հարուցել եւ պաշտպանել իր հիմնական իրավունքները: Այն լրացնում է իրավունքների` Սահմ. 18-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված անհատական պաշտպանության հնարավորությունը:
Կարդալ մանրամասները...
 
26.03.2010
Գևորգ Գյոզալյան.Փաստաբանի դերը եւ մասնակցության կարգը քաղաքացիական դատավարությունում
Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մաս` «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:»:
Կարդալ մանրամասները...
 
1 2 Հաջ. Վերջ1 - 12, ընդամենը` 16