Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Դիմում-առաջարկ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ

17.11.2009

Հարգելի պարոն Պետրոսյան

2009 թվականի նոյեմբերի 6-ի ՀՀ կառավարության նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը:

Այս առումով, ուսումնասիրելով Ձեր կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը, հարկ եմ համարում բարձրաձայնել իմ կարծիքով մեկ բացթողման մասին, որն ըստ իս առանցքային նշանակություն ունի աշխատանքային իրավահարաբերություններում:

Այսպես, «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» հոդված 4-ի 4-րդ մասը սահմանում է՝ «Արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ … 4. Ճանաչել բոլոր աշխատողների՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ նախապես ծանուցում ստանալու իրավունքը,…»:

Նախագծի հոդված 48-ը (Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց ծանուցման) սահմանում է՝ «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-12-րդ կետերով նախատեսված դեպքերում թույլատրվում է աշխատանքային պայմանագիրը լուծել՝ առանց աշխատողին ծանուցելու:»:

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը ի թիվս այլի սահմանում է նաեւ, եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Կարծում եմ վերը նշվածը խոսում է ինքն իր մասին եւ ավելորդ իրավաբանական հիմնավորման կարիք չունի, ուստի առաջնորդվելով համագործակցության սկզբունքով առաջարկում եմ նախագծի, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները համապատասխանեցնել ՀՀ կողմից միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին, այն է՝ առանց խտրականության բոլոր աշխատողների՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ նախապես ծանուցում ստանալու իրավունքի ապահովմանը: Միաժամանակ, համաձայն ՀՀ սահմանադրության 27.1. հոդվածի ակնկալում եմ սույն առաջարկությանս պատշաճ, գրավոր, ողջամիտ ժամկետում պատասխան ստանալուն:

Հարգանքով՝
Գ.Գյոզալյան

Կարդացեք նաև