Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Առաջարկություններ

1 - 12, ընդամենը` 12
 
02.12.2016
ՀՀ Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ
ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով էապես փոփոխության է ենթարկվում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը։
Կարդալ մանրամասները...
 
31.08.2016
Փաստաբանական գրասենյակը առաջարկում է փոփոխել "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի 39.7.-րդ հոդվածի 8-րդ մասը
Սույն թվականի օգոստոսի 18-ին փաստաբան Գևորգ Գյոզալյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել օրենքի նախագիծ, որով փաստաբանը առաջարկում է փոփոխել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.7.-րդ հոդվածի 8-րդ մասը, որի արդյունքում փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։
Կարդալ մանրամասները...
 
10.12.2013
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սույն թվականի նոյեմբերի 15-ին կազմակերպել էր կլոր սեղան քննարկում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի և դրա հետ կապված այլ իրավական ակտերի կարգավորումների վերաբերյալ:
Կարդալ մանրամասները...
 
10.12.2013
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի վերաբերյալ
Ներկայումս իրավակիրառական պրակտիկայում զարգանում է այն արատավոր մոտեցումը, ըստ որի գործատուները ցանկանալով ազատվել հղի կնոջից արհեստականորեն փոփոխում են հղի կնոջ աշխատանքային պայմանները և նրանից վերցնում են աշխատանքային պարտականությունների մեծ մասը
Կարդալ մանրամասները...
 
17.05.2013
Փաստաբանի առաջարկը ՀՀ կառավարությանը՝ ՍԴ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները օրենսդրական նախաձեռնություններում պարտադիր հաշվի առնելու վերաբերյալ
Թույլ տվեք իմ մտահոգությունն արտահայտել նախագծերից՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հոդված 15-ի վերաբերյալ, որի առկայությամբ, կարծում եմ, որ անտեսվում է ՀՀ Սահմանադրական դատարանի 08.10.2008թ.-ի թիվ ՍԴՈ-765 որոշումը, ինչն անթույլատրելի է իրավական կամ այդ ճանապարհով ընթացող պետության համար:
Կարդալ մանրամասները...
 
21.11.2012
ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի պարզաբանում
16.11.2012թ.-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Ա. Հարությունյանը պաշտոնապես պարզաբանել է, որ ՀՀ օրենսդրությամբ հայցի ապահովման որոշումների համաձայն տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կատարողական ծախսերի գանձում չի նախատեսվում:
Կարդալ մանրամասները...
 
23.04.2010
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի առաջարկը վարչապետին եւ ԱԺ նախագահին
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը բարձրաձայնել է Կառավարությունում ձեւավորված օրենսդրական նախագծերի իրարամերժ եւ հակասական դառը փորձի վերաբերյալ, որի արդյունքում տպավորություն է ձեւավորվում, որ Կառավարությունը օրենքների նախագծերը մշակելիս շատ ժամանակ առաջնորդվում է սուբյեկտիվ մղումներով, իսկ Ազգային ժողովն էլ դրանում բացարձակապես խորամուխ չի լինում որն էլ իր հերթին հասարակության մոտ ընդհանրապես առաջացնում է անվստահության եւ նիհիլիզմի տարրեր:
Կարդալ մանրամասները...
 
31.03.2010
ԴԻՄՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿ-ՀՈՐԴՈՐԱՆՔ
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը պաշտոնապես դիմել է ՀՀ արդարադատության խորհրդին եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին հորդորելով վերջիններիս պաշտոնապես ներողություն խնդրել բոլոր այն անձանցից, որոնց նկատմամբ կիրառել են ուժը կորցրած օրենք: Միաժամանակ հավատացնելով, որ այն կնպաստի ՀՀ-ում օրինականության քարոզմանն ու արդարադատությունը տեսանելի, ընկալելի եւ հասկանալի դարձնելուն:
Կարդալ մանրամասները...
 
17.11.2009
Դիմում-առաջարկ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն Նախարար, պարոն՝ Գեւորգ Պետրոսյանին Պատճենը՝ ՀՀ վարչապետ, պարոն՝ Տիգրան Սարգսյանին ՀՀ ազգային ժողովի նախագահ, պարոն՝ Հովիկ Աբրահամյանին
Կարդալ մանրամասները...
 
23.06.2009
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինասավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքի բացասական և դրական կողմերը փաստաբանական համայնքի տեսանկյունից:
Այս փոքրիկ առաջարկությամբ մի խումբ փաստաբաններ (Գևորգ Գյոզալյան, Գևորգ Դավթյան և Կարինե Բաղդասարյանը) վերլուծել են 31.08.2008 թվականից գործող «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնք առնչվում են ՀՀ Փաստաբանների և իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության վրա:
Կարդալ մանրամասները...
 
05.04.2008
Ներխուժման ինստիտուտի վերաբերյալ
2006 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԺ-ի օրակարգ մտավ քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում էր ներխուժման «ինստիտուտի» ներդրում հայ իրականության մեջ: Ակնհայտ էր, որ այդ օրենսդրական փոփոխությունը միտված էր կարգավորել պետական կարիքների համար վերցվող հողերի հետ կապված իրավահարաբերությունները, սակայն փաստաբան Գեւորգ Գյոզալյանի համոզմամբ յուրաքանչյուր օրենսդրական փոփոխության հիմքում պետք է դրվի ոչ միայն կոնկրետ անձի նեղ ֆինանսական շահը, այլ պետք է հաշվի առնվի կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ինստիտուտների, ժամանակի բովով անցած եւ արմատացած տեսությունը: Այդ էր պատճառը, որ սույն դիմումը ուղղվեց ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ազգային ժողովին եւ որոշ պատգամավորներին, սակայն ինչպես միշտ այն մնաց «ԱՆԱՊԱՏԻ ՁԱՅՆԸ ԲԱՐԲԱՐՈ»:
Կարդալ մանրամասները...
 
05.04.2008
Դիմում-առաջարկ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 10.12.2007թ.-ի N-79Ա հրամանը ուժը կորցրած ճանաչելու եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում եւ այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու մասին
Կարդալ մանրամասները...
 
1 - 12, ընդամենը` 12