Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ողջույնի խոսք

Փաստաբան Գևորգ ԳյոզալայնԿայքի հարգելի այցելու, ուրախ եմ Ձեզ ողջունելու իմ անձնական կայքում: Կայքում դուք կարող եք ծանոթանալ իմ կողմից վարվող իրավապաշտպան գործունեությանը, ինչպես նաև իրավունքի ոլորտում տեղի ունեցող որոշ գործընթացների մասին:

Կայքն իր ժամանակի և ձևի մեջ արտահայտում է իմ պատկերացումներն իրավական պետության արժեքների, դրան հասնելու միջոցների վերաբերյալ: Դրանով է պայմանավորված, որ կայքը տեղեկություններ է հաղորդում փաստաբանական համայնքի և դրա հետ կապված այլ և այլ միջոցառումների և զարգացումների վերաբերյալ: Միաժամանակ կարծում եմ, որ յուրաքանչյուր փաստաբանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի օրինականության քարոզումը, նորանկախ Հայաստանում իրավական մշակույթի ձևավորումը, փաստաբանական համայնքի հզորացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և որպես նվիրյալ պաշտպան իր սուրբ պարտականության՝ անձի պաշտպանության կատարումը:

Կայքի հարգելի այցելու, հուսով եմ, որ այս կայքում դու կգտնես այն ինչ քեզ հետաքրքրում է:

Լավագույն մաղթանքներով՝
Գևորգ Գյոզալյան