Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իրադարձություններ

Սկզբ. Նախ. 2 3 4 5 6 7 8 Հաջ. Վերջ49 - 60, ընդամենը` 385
 
18.10.2016
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը փորձել է հաշտություն պարտադրել. Գործը ՄԻԵԴ-ում է Lragir.am
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ոչ թե կոնկրետ վերը նշված գործին, այլ դատավորի անաչառության խնդրին: Ըստ Գյոզալյանի՝ եթե որևէ դատավոր փորձում է հաշտություն պարտադրել, ապա դա կարող է խոսել, օրինակ, այդ դատավորի կողմնակալության մասին:
Կարդալ մանրամասները...
 
31.08.2016
Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը
Սույն թվականի օգոստոսի 18-ին փաստաբան Գևորգ Գյոզալյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել օրենքի նախագիծ, որով փաստաբանը առաջարկում է փոփոխել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.7.-րդ հոդվածի 8-րդ մասը, որի արդյունքում փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։
Կարդալ մանրամասները...
 
20.08.2016
Ակնհայտ խուլիգանության տարրեր են եղել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի գործողություններում. 1in.am
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, փորձելով գնահատել ոստիկանության գործողությունները ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդող դեպքերի ժամանակ, նկատեց, որ դրանք գործողությունների շարք են. «Ուստի չի բացառվում, որ մի դեպքում նրանք գործել են իրավաչափ, մեկ այլ դեպքում՝ ոչ իրավաչափ»:
Կարդալ մանրամասները...
 
04.08.2016
Լացացնող է, դատական համակարգ գոյություն չունի 1in.am
«Ինձ համար առնվազն կասկածելի է պաշտոնական վարկածը, համաձայն որի գլխավոր դատախազը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։ Նրա խոսքերով՝ վերջին իրադարձությունների հետ կապված փաստերը համադրելով միայն կարելի է եզրակացնել, որ պաշտոնական վարկածը այնքան էլ իրականության հետ աղերս չունի։
Կարդալ մանրամասները...
 
28.07.2016
Իրավակարգավորման շրջանակներում ՊՊԾ գնդում բժիշկները պատանդ են. 1in.am
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը հյուրընկալել էր 1in.am լրատվամիջոցի տաղավար։ Հարցազրույցի թեման էր՝ ապօրինի ձերբակալությունները, որը իրականացվում են վերջին ժամանակաշրջանում "Զինված խմբի" անդամների և համակիրների հետ կապված։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում առհասարակ արդարության պակասին և այլ բացասական երևույթներին։ Ըստ փաստաբանի՝ խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ իրավակարգավորում և իրավաընկալում, որոնք իրարից էապես տարբերվում են թեև այդպես չպետք է լինի։
Կարդալ մանրամասները...
 
28.07.2016
Իրավակիրառ պրակտիկան ուղղակի խայտառակություն է. ՓԱՍՏԻՆՖՈ
Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց բարոյական վնասի հատուցման ինստիտուտը: Վերջինս ամրագրող օրենսդրական կարգավորումների, այդ թվում՝ դրանցում առկա բացերի, իրավակիրառ պրակտիկայի խնդիրների մասին է «Փաստինֆո»-ի թղթակցի հարցազրույցը քաղաքացիական իրավունքի մասնագետ փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:
Կարդալ մանրամասները...
 
06.07.2016
Հայաստանում հասարակությունը Սահմանադրության ընդունման օրը չի ընկալում որպես պետական տոն։ Հարցազրույց 1in.am լրատվական կայքին։
Հայաստանում հասարակությունը Սահմանադրության ընդունման օրը չի ընկալում որպես պետական տոն, պատճառը երկրի Մայր օրենքի դրույթների հավասարաչափ կիրառման բացակայության հետևանքով ստեղծված անվստահության մթնոլորտն է: Վերջին՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող 55 փաստաբաններից Գևորգ Գյոզալյանը, ցավով փաստում է՝ անվստահության մթնոլորտի առկայությունը եկավ ապացուցելու վերջին սահմանադրական հանրաքվեն:
Կարդալ մանրամասները...
 
02.07.2016
Վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի սահմանադրականության հարցը։
«ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆ» փաստաբանական գրասենյակի կողմից վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի սահմանադրականության հարցը այն հիմքով, որ հիշյալ նորմը իրավակիրառ պրակտիկայում կիրառվում է այնպես, որ թույլ է տալիս առանց անձին տեղյակ պահելու ձայնագրել, տեսաձայնագրել և լուսանկարահանել և այն օգտագործել որպես իրեղեն ապացույց։ Իր հերթին ՀՀ դատարանները նմանատիպ ապացույցները դնում են իրենց վճռի հիմքում։
Կարդալ մանրամասները...
 
16.05.2016
Օֆշորային բաժնետերերի դռները թակելիս: ՍԻՎԻԼՆԵԹ
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը հարցազրույց է տվել ՍԻՎԻԼՆԵԹ կայքին՝ օֆշորային գոտիներում ընկերություն ունեցող ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվների հետ կապված։ Մանրամասները կից տեսանյութում։
Կարդալ մանրամասները...
 
03.05.2016
Փաստաբանի կարծիք արտահայելու իրավունքը չի կարող սահմանափակվել, եթե այն իր մեջ վիրավորանք կամ զրպարտանք չի պարունակում։
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հայցի քննությունն ընդդեմ Փաստաբանների պալատի: Փաստաբանը պահանջում է խորհրդի որոշումն անվավեր ճանաչել: Նշված որոշմամբ Պալատը փաստաբանին ենթարկել է կարգապահական պատասխանատվության այն բանի համար, որ փաստաբանն արտահայտել է իր ընդհանրական կարծիքը, որն իր մեջ չի պարունակել վիրավորանք և զրպարտանք, սակայն Պալատը գտել է, որ այդ կարծքիը չի համապատասանում փաստաբանի վարքագծի կանոնագրքին և խախտում է այն։
Կարդալ մանրամասները...
 
03.05.2016
Բռնագանձման հետևանքով մարդիկ չե՞ն զրկվի իրենց բնակարաններից։ 168 Ժամ
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ առաջարկը լավն է: Այժմ էլ օրենքը սահմանում է գույքի ցանկը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել: «Սա ինչ-որ նոր ինստիտուտ չէ: Օրենսդիրն ինքն է որոշում, թե որ գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել: Մեծ հաշվով՝ այս օրենքը կարելի է համարել այդ ցանկի լայնացում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ փայտը երկու ծայր ունի, բայց իր պրակտիկայից գիտի դեպքեր, երբ պարտավորությունների հետ կապված՝ մարդիկ անտուն են մնացել:
Կարդալ մանրամասները...
 
11.04.2016
Առցանց դասախոսություն և խնդիր՝ քրեական իրավունքի թեմայով։
Հարգելի կայքի այցելու, Ձեզ հնարավորություն է ընձեռվում առցանց կարգով տեսնել և լսել իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի Համալսարանի (Գերմանիա) Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս` Գոռ Հովհաննիսյանի կողմից անցկացվող դասախոսությունը։ Նման ձևով անցկացվող դասախոսությունը եզակի է իր ձևի մեջ և հավակնում է դառնալ շարունակական իրավաբանական դասընթացների սկիզբը։
Կարդալ մանրամասները...
 
Սկզբ. Նախ. 2 3 4 5 6 7 8 Հաջ. Վերջ49 - 60, ընդամենը` 385