Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իրադարձություններ

Սկզբ. Նախ. 1 2 3 4 5 6 7 Հաջ. Վերջ37 - 48, ընդամենը` 396
 
26.01.2017
Ռեյտինգային ընտրությունների վերաբերյալ
Հարգելի փաստաբաններ, ցանկանում եմ երկու խոսք ասել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդում՝ ռեյտինգային ընտրությունների վերաբերյալ: Ռեյտինգային ընտրություններն իր մեջ ունի խորը փիլիսոփայություն, մասնավորապես այս համակարգը դրվել է ՀՀ ՓՊ խորհրդի ընտրությունների հիմքում, որպեսզի այն փաստաբանը ով վայելում է հեղինակություն փաստաբանների շրջանում, ընտրվի որպես խորհրդի անդամ: Իր հերթին նման փաստաբանների ընտրվելու դեպքում ՀՀ ՓՊ խորհրդի որոշումները անվերապահորեն կվայելեն հարգանք փաստաբանների շրջանակում և շատ քչերը կլինեն, որ կասկածի տակ կառնեն դրանք՝ հիմքում ունենալով հարաբերականորեն հեղինակավոր փաստաբանների ասածը կոնկրետ հարցի վերաբերյալ:
Կարդալ մանրամասները...
 
23.01.2017
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Վերը նշված վեց կետերը կազմում են այն կարևորագույն առաջնահերթ քայլերը, որոնք ես կփորձեմ իրականացնել խորհրդում՝ ընտրվելու պարագայում: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ խորհրդի անդամները կազմված են 12 փաստաբաններից, ուստի իմ ծրագրային դրույթների իրականացման առումով ես անհատապես կաշխատեմ այն ընտրված փաստաբանների հետ ում ծրագրային դրույթներում կլինեն այնպիսիք որոնք առավելագույնս կհամապատասխանեն իմ կողմից մատնանշվածին:
Կարդալ մանրամասները...
 
19.01.2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երկար մտորումներից հետո, քիչ առաջ առաջադրվել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու: Որոշումս պայմանավորված էր իմ այն համոզմամբ, ըստ որի չի կարելի անվերջ քննադատել կոնկրետ ոլորտ, սակայն որևէ քայլ չանել այդ ոլորտի առողջացման համար: Տեղին եմ համարում նաև նշել, որ իմ առաջադրումը կրում է բացառապես ԱԶԱՏ կարգավիճակ, մասնավորապես ինձ խորթ են թիմային, ցուցակային և այս տիպի հասկացությունները և նախընտրում եմ հավաքել 5 ձայն մտածված, քան հարյուրավոր ձայներ ցուցակով:
Կարդալ մանրամասները...
 
19.01.2017
Փաստաբանության մասին նոր օրինագծում մտահոգիչ դրույթներ կան ԹԵՐԹ.am
Հարցին, թե ինչ հակասություններ կան Փաստաբանների պալատում, Գևորգ Գյոզալյանն ասաց, որ փաստն այն է, որ չկան այնպիսի հակասություններ, որոնք լուծելի չլինեն. «Ես կարծում եմ, որ բոլորս մի կողմ պետք է դնենք թշնամությունը և ատելությունը և նորմալ քննարկենք այն խնդիրները, որոնք կան։ Ես ցավում եմ, որ այդ խնդիրները դուրս են եկել պալատից, բայց ես հույս ունեմ, որ այս խորհրդի ընտրությունները կլինեն խթան նոր փոփոխությունների համար: Կգան նոր մարդիկ և այս նոր մարդիկ ունակ կլինեն որոշակի փոփոխություններ մտցնել Պալատում»:
Կարդալ մանրամասները...
 
14.01.2017
Հարցազրույց 1in.am լրատվական կայքին՝ ՓՊ խորհրդի ընտրությունների հետ կապված
Երեկ 1in.am կայքի լրագրող Արթուր Հովհաննիսյանի հետ զրուցեցինք ՀՀ փաստաբանների պալատում առկա խնդիրների, ՓՊ խորհրդի մոտալուտ ընտրությունների, ինչպես նաև "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Կարդալ մանրամասները...
 
13.01.2017
Փաստաբանական պալատում ընտրություններ են
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր հերթական ժողով հրավիրելու մասին» 21.12.2016թ. № 500-Լ որոշմամբ 2017 թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:00-ից Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով:
Կարդալ մանրամասները...
 
10.01.2017
ՀՀ արդարադատության նախարարության երկրորդ պատասխանը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասով
Այսօր ստացել եմ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար՝ Արմեն Գևորգյանի 28.12.2016թ-ի գրությունը, որով վերջինս պատասխանելով փաստաբաններ՝ Գևորգ Գյոզալյանին, Ռուզաննա Ազրոյանին, Գայանե Դեմիրչյանին և Անուշ Հարությունյանին նշել է, որ մեր նախկինում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրած առաջարկներն ընդունվել են ի գիտություն: Միաժամանակ հղում է տվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին:
Կարդալ մանրամասները...
 
09.01.2017
Պրակտիկայի հնարավորություն "Գյոզալյան և գործընկերներ" փաստաբանական գրասենյակում
«Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը հրավիրում է փաստաբանական դպրոցի ունկնդիրներին և իրավաբաններին իրենց պրակտիկան անցկացնելու «Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում:
Կարդալ մանրամասները...
 
09.01.2017
«ԳՅՈԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակի նոր կայքը
Հարգելի ընկերներ սիրով Ձեզ եմ ներկայացնում «Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նոր կայքը՝ www.gyozalyan.com ինտերնետային հասցեում: Կայքն իր ժամանակի և ձևի մեջ լուսաբանում է փաստաբանական գրասենյակի գործունեությունը: Կայքը համալրված է նաև «Բլոգ»-ով, որի միջոցով ես պարբերաբար հանրությանը կներկայացնեմ իրավաբանական բնույթի կնճռոտ խնդիրները:
Կարդալ մանրամասները...
 
29.12.2016
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հարգելի բարեկամներ, ընկերներ, գործընկերներ և պարզապես մարդիկ, սրտանց շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների ամանորն ու սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ գալիք տարում ձեռք բերեք այն ամենն ինչը չհաջողվեց այս տարում, թող սերն ու խաղաղությունը ուղեկից լինեն ձեզ և ձեր ընտանիքներին գալիք տարում։
Կարդալ մանրամասները...
 
24.12.2016
Ամանորյա միջոցառում
Մի շարք փաստաբաններ «Կովկաս» ռեստորանային համալիրում նշեցին ամանորյա միջոցառումը։ Ջերմ մթնոլորտում փաստաբանները ամփոփեցին տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, լիահույս լինելով, որ գալիք տարին առավել բարենպաստ կլինի փաստաբանական համայնքի զարգացման համար։
Կարդալ մանրամասները...
 
19.12.2016
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտվեց նաև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում
Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում հրապարակվեց Դատարանի որոշումը, ըստ որի Դատարանը մերժեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վերաքննիչ բողոքը։ Հիշեցնեմ, որ գործը վերաբերվում էր նրան, որ ԴԱՀԿ-ն անձանցից անօրինական կերպով գանձում է 5000 դրամ հայցի ապահովման միջոց կիրառելու համար։
Կարդալ մանրամասները...
 
Սկզբ. Նախ. 1 2 3 4 5 6 7 Հաջ. Վերջ37 - 48, ընդամենը` 396