Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իրադարձություններ

Սկզբ. Նախ. 1 2 3 4 5 6 Հաջ. Վերջ25 - 36, ընդամենը` 380
 
14.01.2017
Հարցազրույց 1in.am լրատվական կայքին՝ ՓՊ խորհրդի ընտրությունների հետ կապված
Երեկ 1in.am կայքի լրագրող Արթուր Հովհաննիսյանի հետ զրուցեցինք ՀՀ փաստաբանների պալատում առկա խնդիրների, ՓՊ խորհրդի մոտալուտ ընտրությունների, ինչպես նաև "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Կարդալ մանրամասները...
 
13.01.2017
Փաստաբանական պալատում ընտրություններ են
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր հերթական ժողով հրավիրելու մասին» 21.12.2016թ. № 500-Լ որոշմամբ 2017 թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:00-ից Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով:
Կարդալ մանրամասները...
 
10.01.2017
ՀՀ արդարադատության նախարարության երկրորդ պատասխանը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասով
Այսօր ստացել եմ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար՝ Արմեն Գևորգյանի 28.12.2016թ-ի գրությունը, որով վերջինս պատասխանելով փաստաբաններ՝ Գևորգ Գյոզալյանին, Ռուզաննա Ազրոյանին, Գայանե Դեմիրչյանին և Անուշ Հարությունյանին նշել է, որ մեր նախկինում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրած առաջարկներն ընդունվել են ի գիտություն: Միաժամանակ հղում է տվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին:
Կարդալ մանրամասները...
 
09.01.2017
Պրակտիկայի հնարավորություն "Գյոզալյան և գործընկերներ" փաստաբանական գրասենյակում
«Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը հրավիրում է փաստաբանական դպրոցի ունկնդիրներին և իրավաբաններին իրենց պրակտիկան անցկացնելու «Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում:
Կարդալ մանրամասները...
 
09.01.2017
«ԳՅՈԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակի նոր կայքը
Հարգելի ընկերներ սիրով Ձեզ եմ ներկայացնում «Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նոր կայքը՝ www.gyozalyan.com ինտերնետային հասցեում: Կայքն իր ժամանակի և ձևի մեջ լուսաբանում է փաստաբանական գրասենյակի գործունեությունը: Կայքը համալրված է նաև «Բլոգ»-ով, որի միջոցով ես պարբերաբար հանրությանը կներկայացնեմ իրավաբանական բնույթի կնճռոտ խնդիրները:
Կարդալ մանրամասները...
 
29.12.2016
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հարգելի բարեկամներ, ընկերներ, գործընկերներ և պարզապես մարդիկ, սրտանց շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների ամանորն ու սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ գալիք տարում ձեռք բերեք այն ամենն ինչը չհաջողվեց այս տարում, թող սերն ու խաղաղությունը ուղեկից լինեն ձեզ և ձեր ընտանիքներին գալիք տարում։
Կարդալ մանրամասները...
 
24.12.2016
Ամանորյա միջոցառում
Մի շարք փաստաբաններ «Կովկաս» ռեստորանային համալիրում նշեցին ամանորյա միջոցառումը։ Ջերմ մթնոլորտում փաստաբանները ամփոփեցին տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, լիահույս լինելով, որ գալիք տարին առավել բարենպաստ կլինի փաստաբանական համայնքի զարգացման համար։
Կարդալ մանրամասները...
 
19.12.2016
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտվեց նաև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում
Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում հրապարակվեց Դատարանի որոշումը, ըստ որի Դատարանը մերժեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վերաքննիչ բողոքը։ Հիշեցնեմ, որ գործը վերաբերվում էր նրան, որ ԴԱՀԿ-ն անձանցից անօրինական կերպով գանձում է 5000 դրամ հայցի ապահովման միջոց կիրառելու համար։
Կարդալ մանրամասները...
 
13.12.2016
Կարգապահական խորհուրդն այդքան համարձակություն չունի Վճռաբեկի նախագահի նկատմամբ վարույթ հարուցի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնի վճռից հետո, ըստ որի ՄԻԵԴ-ը դիրքորոշում էր արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահի վերաբերյալ, կրքերը չեն դադարում։ Մասնավորապես մի խումբ փաստաբաններ պահանջել են կարգապահական վարույթ հարուցել վերջինիս նկատմամբ։
Կարդալ մանրամասները...
 
10.12.2016
Հայաստանում մարդու իրավունքների խախտումներն օրենքների հետ կապված չեն, սուբյեկտիվ են. Գևորգ Գյոզալյան Tert.am
Փաստաբանը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում գործող օրենքները համապարփակ կերպով երաշխավորում են անձանց իրավունքները: Նրա խոսքով՝ նման հարցերն առաջ են քաշում այն մարդիկ, ովքեր ուզում են աչք փակել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա. «Խնդիրը օրենքի մեջ չէ, խնդիրը սուբյեկտիվ բնույթ է կրում»:
Կարդալ մանրամասները...
 
08.12.2016
ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ փաստաբանների աշխատանքային խմբին
ՀՀ արդարադատության նախարարությունը 06/12/2016թ-ին պատասխանել է ՀՀ փաստաբանական խմբին, ովքեր ձեռնամուխ են եղել «ՀՀ Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի» վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործին։
Կարդալ մանրամասները...
 
03.12.2016
«ԳՅՈԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակի ՆՈՐ կայքը
Հարգելի «ԳՅՈԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակի հաճախորդներ, կայքի այցելուներ, ընկերներ և այլ հետաքրքրվողներ, մոտ ժամանակներս կգործարկվի «ԳՅՈԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նոր կայքը՝ www.gyozalyan.com էլեկտրոնային հասցեով։
Կարդալ մանրամասները...
 
Սկզբ. Նախ. 1 2 3 4 5 6 Հաջ. Վերջ25 - 36, ընդամենը` 380