Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իրադարձություններ

Սկզբ. Նախ. 1 2 3 4 5 Հաջ. Վերջ13 - 24, ընդամենը` 380
 
05.04.2017
Անհապաղ պետք է դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ դատավոր Ռուբեն Ներսիսյանի պատասխանատվության ենթարկելու պահանջով
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանը չի դադարում անձանց տարրական իրավունքներն ոտնահարելու իր գործելաոճը: Այս առումով գտնում եմ, որ պետք է անհապաղ դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ և հետևողական լինել որպեսզի այս դատավորի ցանկացած խախտում մանրամասն քննության առարկա դառնա:
Կարդալ մանրամասները...
 
24.03.2017
ՀՀ վճռաբեկ դատարանի 02/12/2016թ-ի թիվ ԵՇԴ/1590/02/14 քաղաքացիական գործով որոշման մասին
ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ ԵՇԴ/1590/02/14 քաղաքացիական գործով կայացրել է որոշում, որն իմ խորին համոզմամբ կոպտագույն կերպով խախտում է այդ գործով կողմի իրավունքներն ու շահերը: Խոսքը գնում է փոխառության իրավահարաբերությունների մասին:
Կարդալ մանրամասները...
 
15.03.2017
Որոշ դատավորներ նախընտրում են զրկել, քան զրկվել: Bekum.am
Դատական իշխանության անկախության, արդարադատության իրականացման, փաստաբանության խնդիրների և փաստաբանական ինստիտուտի հեռանկարների վերաբերյալ www.bekum.am կայքը հարցազրույց է խնդրել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանից:
Կարդալ մանրամասները...
 
01.03.2017
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ արդարադաության նախարարին և Գլխավոր հարկադիր կատարողին:
Ցավով պետք է արձանագրեմ, որ արդեն տևական ժամանակ է ինչ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի կատարում ՀՀ օրենսդրության պահանջները, ավելին՝ ՀՀ դատական ակտերը: Մասնավորապես խոսքը գնում է այն դեպքերին, երբ հարկադիր կատարողները դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները կատարելիս դատավարության կողմերից ապօրինի գումարներ են գանձում:
Կարդալ մանրամասները...
 
25.02.2017
ՔԿՀ-ներում խուզարկությունները սկսվեց Սէֆիլյանի փաստաբանից և կշարունակվի նաև «Սասնա Ծռեր»-ի դեպքում 1in.am
23/02/2017թ-ին հարցազրույց եմ տվել 1in.am լրատվական կայքին կապված փաստաբաններին մինչ կալանավայր մուտք գործելը խուզարկության հետ: Հարցազրույցումս անդրադարձել եմ նաև ՀՀ փաստաբանների պալատում արդեն տևական ժամանակ առկա լարվածությանը:
Կարդալ մանրամասները...
 
20.02.2017
Փաստաբանական գրասենյակի ընդլայնում
«ԳՅՈԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակի հարգելի հաճախորդներ, բարեկամներ և ընկերներ, այսուհետ փաստաբանական գրասենյակը կգործի նաև՝ քաղաք Երևան, Արգիշտի 7, 413-րդ սենյակ (Մոսկվայի տուն) հասցեում: Հարկ եմ համարում ընդգծել, որ փաստաբանական գրասենյակի նախկին հասցեն չի փոխվել և այն ևս գործում է:
Կարդալ մանրամասները...
 
12.02.2017
Ավարտվեց փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունը
11/02/2017թ-ին ավարտվեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները: Ըստ այդմ, 1163 փաստաբաններից ինձ ձայն էին տվել 402 փաստաբաններ, որոնց հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ ծրագրային դրույթներիս հավանություն տալու համար: Այդուհանդերձ 402 ձայնը բավարար չէր, որպեսզի ես ընտրվեի որպես խորհրդի անդամ, ուստի իմ շնորհավորանքները հղելով նորընտիր խորհրդի անդամներին, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք իրենց պատասխանատու գործում:
Կարդալ մանրամասները...
 
07.02.2017
Ես իմ առջև առաջնահերթ խնդիր եմ դրել փոխել կարգապահական գործերով իրականացվող ներկա քաղաքականությունը. IRAVABAN.net
Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ: Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ հարցազրույցը.
Կարդալ մանրամասները...
 
26.01.2017
Ռեյտինգային ընտրությունների վերաբերյալ
Հարգելի փաստաբաններ, ցանկանում եմ երկու խոսք ասել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդում՝ ռեյտինգային ընտրությունների վերաբերյալ: Ռեյտինգային ընտրություններն իր մեջ ունի խորը փիլիսոփայություն, մասնավորապես այս համակարգը դրվել է ՀՀ ՓՊ խորհրդի ընտրությունների հիմքում, որպեսզի այն փաստաբանը ով վայելում է հեղինակություն փաստաբանների շրջանում, ընտրվի որպես խորհրդի անդամ: Իր հերթին նման փաստաբանների ընտրվելու դեպքում ՀՀ ՓՊ խորհրդի որոշումները անվերապահորեն կվայելեն հարգանք փաստաբանների շրջանակում և շատ քչերը կլինեն, որ կասկածի տակ կառնեն դրանք՝ հիմքում ունենալով հարաբերականորեն հեղինակավոր փաստաբանների ասածը կոնկրետ հարցի վերաբերյալ:
Կարդալ մանրամասները...
 
23.01.2017
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Վերը նշված վեց կետերը կազմում են այն կարևորագույն առաջնահերթ քայլերը, որոնք ես կփորձեմ իրականացնել խորհրդում՝ ընտրվելու պարագայում: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ խորհրդի անդամները կազմված են 12 փաստաբաններից, ուստի իմ ծրագրային դրույթների իրականացման առումով ես անհատապես կաշխատեմ այն ընտրված փաստաբանների հետ ում ծրագրային դրույթներում կլինեն այնպիսիք որոնք առավելագույնս կհամապատասխանեն իմ կողմից մատնանշվածին:
Կարդալ մանրամասները...
 
19.01.2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երկար մտորումներից հետո, քիչ առաջ առաջադրվել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու: Որոշումս պայմանավորված էր իմ այն համոզմամբ, ըստ որի չի կարելի անվերջ քննադատել կոնկրետ ոլորտ, սակայն որևէ քայլ չանել այդ ոլորտի առողջացման համար: Տեղին եմ համարում նաև նշել, որ իմ առաջադրումը կրում է բացառապես ԱԶԱՏ կարգավիճակ, մասնավորապես ինձ խորթ են թիմային, ցուցակային և այս տիպի հասկացությունները և նախընտրում եմ հավաքել 5 ձայն մտածված, քան հարյուրավոր ձայներ ցուցակով:
Կարդալ մանրամասները...
 
19.01.2017
Փաստաբանության մասին նոր օրինագծում մտահոգիչ դրույթներ կան ԹԵՐԹ.am
Հարցին, թե ինչ հակասություններ կան Փաստաբանների պալատում, Գևորգ Գյոզալյանն ասաց, որ փաստն այն է, որ չկան այնպիսի հակասություններ, որոնք լուծելի չլինեն. «Ես կարծում եմ, որ բոլորս մի կողմ պետք է դնենք թշնամությունը և ատելությունը և նորմալ քննարկենք այն խնդիրները, որոնք կան։ Ես ցավում եմ, որ այդ խնդիրները դուրս են եկել պալատից, բայց ես հույս ունեմ, որ այս խորհրդի ընտրությունները կլինեն խթան նոր փոփոխությունների համար: Կգան նոր մարդիկ և այս նոր մարդիկ ունակ կլինեն որոշակի փոփոխություններ մտցնել Պալատում»:
Կարդալ մանրամասները...
 
Սկզբ. Նախ. 1 2 3 4 5 Հաջ. Վերջ13 - 24, ընդամենը` 380