Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ինչ արժեք ունի բարձրաստիճան պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարությունները ողջամիտ ժամկետում դատական քննության վերաբերյալ։

12.03.2018


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արթուր Ստեփանյանը դեռևս 2017թ-ի նոյեմբերի 21-ին, աշխատանքային վեճով, վճիռ է հրապարակել և ինչպես հաճախ է լինում հայկական իրականությունում այն այդ օրը չի տրամադրել կողմերին բնականաբար խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջները։ Բայց ավելի զավեշտալին այն է, որ սույն դատավորը մինչ օրս չի տրամադրել այդ վճիռը։ Ընդ որում այս գործը սկիզբ է առել դեռևս 2014թ-ին։

Հարցն էլ ավելի է բարդանում, երբ խոսքը գնում է աշխատանքային վեճի մասին, որը համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի արագացված դատաքննություն անցկացնելու հիմք է։

Մի գործով ես արդեն իսկ անդրադարձել էի թե ինչ արժեք ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները ողջամիտ ժամկետներում անձանց դատական քննության իրավունքի հետ կապված։

Եվ ահա կրկին ցանկանում եմ փաստել, որ օրենքների փոփոխումը չի բերելու անձանց իրավունքների պաշտպանության, քանի որ դրա համար պետք է հստակ ձևավորված կամք՝ ԳՈՐԾ, այլ ոչ թե խոսքեր․․․

Սույն գործով պատրաստվում ենք հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Կարդացեք նաև