Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՀՀ վարչական դատարանն ընդունել է իմ հայցն ընդդեմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջով

04.12.2017


Նախկինում արդեն տեղեկացրել էի, որ 20/11/2017թ-ին դիմել էի ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջով։ Եվ ահա ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Գրիգոր Առաքելյանի, ընդունել է հայցը և դատական նիստի օր է նշանակել 2018թ-ի հունվարի 31-ին, ժամը՝ 11։00-ին։

Սույն գործը, բացի այն, որ կրում է ռազմավարական բնույթ, խոստանում է նաև հետաքրքիր լինել, քանի որ այն բացում է երկար փակված դռները, որոնցից ներս բացառապես մութ անտառ է։

Գործի նյութերը հրապարակվելու են կայքի՝ «Դատական գործեր» բաժնում։

Կարդացեք նաև