Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

22.11.2017


Ինչպես արդեն նախկինում տեղեկացրել էի, 20/09/2017 թվականին դիմել էի ՀՀ արդարադատության խորհուրդ դատավոր՝ Ավագ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Իմ այդ դիմումին պատասխանել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը գտել էր, որ դատավորի գործողությունները չեն հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին։

Եվ ահա, քանի որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումն իմ գնահատմամբ ակնհայտ անհիմն է, ուստի ես այդ որոշումը փորձում եմ վիճարկել ՀՀ վարչական դատարանում։ Այս առումով կարծում եմ, որ այդ դատավարությունը կլինի ռազմավարական, քանի որ՝

1.Եթե ՀՀ վարչական դատարանը վարույթ ընդունի հայցը, ապա անկախ դրա ելքից այն կբացի այն փակ խողովակը, որը տարիներ շարունակ թույլ չէր տալիս դիմել ՀՀ վարչական դատարան՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով,
2.Եթե ՀՀ վարչական դատարանը կմերժի հայցը ընդունել և պատշաճ քննություն իրականացնել, ապա այն հիմք կհանդիսանա դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Այս տեսակետից անհրաժեշտ եմ համարում այս գործի վերաբերյալ նյութերը հրապարակել իմ անձնական կայքում՝ «Դատական գործեր» բաժնում։

Կարդացեք նաև