Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

13.10.2017


Ծանոթանալով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծին պետք է նշեմ, որ այն ավելին քան պահանջված է հայ հասարակությունում։ Ոչ թե նրա համար, որ այդ բռնությունն շատ հաճախ անվանափոխված տարբեր անուններով՝ «Մեր ազգային մենթալիտետ», «Տան աղջիկ», «Մենք հայ ենք», «Ճշտի օրենք», հանդես է գալիս, որի արդյունքում որպես կանոն տուժում են կանայք և երեխաները, այլ նրա համար, որ ժամանակն է քարանձավներից իջնելու։

Մի կողմ թողնելով հայտնի միֆը, ըստ որի մենք ավելի շատ պատվախնդիր ենք քան եվրոպացիները, կասեմ հետևյալը։ Իմ պրակտիկայի ընթացքում ես բազմիցս եմ բախվել այն իրավիճակի հետ, երբ ամուսինը կնոջը համարելով իր սեփականությունը նրան թե՛ նվաստացրել է թե՛ ծեծել է։ Երբ ես իմ ողջ իրավական զինանոցը փորձել եմ օգտագործել պաշտպանելու զոհին, բախվել եմ այն պատին, որի անունն է ոստիկանություն։ Գրեթե բոլոր դեպքերում ոստիկանությունը չի ձեռնարկել արդյունավետ գործողություններ պաշտպանելու զոհին։ Այս խնդիրն էլ ավելի սուր է ՀՀ մարզերում, կարող եմ վստահաբար ասել այնտեղի կանայք և երեխաները ավելի անպաշտպան են։

Ահա մի քանի օրինակներ որոնք այսօր էլ առկա են իմ գրասենյակում՝ «որդին վառել է իր մոր տունը», «ՀՀ X մարզում ամուսինը պարբերաբար սպառնում և ծեծում է կնոջը, այնուհետև գնում ոստիկանություն մեղանչում և մյուս օրը կրկին ծեծում իր կնոջը», «հայրը երեխային թույլ չի տալիս շփվել մոր հետ», «մայրը հանիրավի մեղադրում է իր ամուսնուն սեռական հարաբերություն ունենալու մեջ իր դստեր հետ և թեև բազմիցս անգամ հերքվում է այդ ստահորդ տեղեկությունն այդուհանդերձ մայրն անդրդվելի է, որի արդյունքում հոգեբանական անդառնալի վնաս է պատճառում իր երեխային» և այլն և այլն։ Այս ամենը տեսնելով այո ես ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՄ, որ նման օրենքը ԱՆՀՐԱԺԵՇՏ Է։

Մի բան իմ փորձից ելնելով կարող եմ ասել հայ ընտանիքը ավելի լավը չէ, քան եվրոպական ընտանիքը, հետամնացությունը չի նշանակում բարոականություն և ժամանակն է հասկանալու, որ ներկա խեղաթյուրված հասարակական հարաբերությունների պատճառը նաև այդ ձեր «հայ ընտանիք» կոչվածի ներսում տեղի ունեցող բացասական երևույթներն են, որի արդյունքում շատ դեպքերում անհնար է արդյունավետորեն պաշտպանել զրկվածին։

Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև