Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Գայանե Մազմանյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, որի արդյունքում խախտվում է անձանց իրավունքները

03.08.2017


Այսօր հերթական դատական նիստն էր նշանակված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի վարույթում և երբ ծանուցման մեջ նշված ժամին ներկայացա նիստին պարզվեց, որ դատավորը գտնվում է հերթական արձակուրդի մեջ:

Դատարանի աշխատակազմին հարցրեցի ինչո՞ւ դատավորը իր հերթական արձակուրդը կազմակերպելիս հաշվի չի առնում արդեն իսկ նշանակված նիստերը կամ եթե ինչ-ինչ պատճառներով հաշվի չի առել, ապա ինչո՞ւ դատավորի աշխատակազմը չի տեղեկացնում գործի մասնակիցներին, որ դատավորը գտնվում է հերթական արձակուրդում կամ ո՞ր իրավական ակտն է թույլ տալիս դատավորին չկատարելու դատական ծանուցագրի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված պահանջները:

Այս հարցերը մնացին անպատասխան, որի արդյունքում ես գրավոր առարկություն եմ ներկայացրել նախագահող դատավորի գործողությունների դեմ, ինչպես նաև դիմել եմ ՀՀ դատարանների նախագահների խորհրդին այս հարցը կանոնակարգելու պահանջով:

Նախագահող դատավորի գործողությունների դեմ առարկություններին, ինչպես նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդին ուղղված դիմումին կարող եք ծանոթանալ կայքի Դատական գործեր բաժնում:

Կարդացեք նաև