Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Շնորհավոր Սահմանադրության օրը

05.07.2017


Անկեղծ ասած հուլիսի 5-ը ինձ համար իրապես ուրախալի օր է, 1995 թվականի այդ օրն էր, որ նորանկախ Հայաստանի Հանրապետությունն ընդունեց իր առաջին Սահմանադրությունը հիմքում ունենալով 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը: Պետականաշինության սյուները դրվեցին ճիշտ և ամուր: Տեսնել ցանկացողը տեսնում էր թե որքան գեղեցիկ է լինելու այդ սյուների վրա կառուցվող շինությունը:

Բայց ... ինչպես շատ հաճախ է պատահել մեր անցյալում, շենքը կառուցվեց անհասկանալի նյութերով՝ ծղոտով, կավով և այսպիսի այլ նյութերով: Շինության դեմ առաջին հարվածը տեղի ունեցավ 1996 թվականին, այնուհետև 1998 թվականին, այնուհետև 1999 թվականին, այնուհետև 2005 թվականին, այնուհետև 2015 թվականին: Այս ամենի արդյունքում շենքը չծառայեց այն նպատակին որի համար ստեղծվել էր, ոչ միայն իր թուլության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ այդ շինության ճարտարապետները գողացել էին այն նյութերը որը համահունչ էր սյուներին և արտահայտում էր սյուների ամրությունն ու ուժը:

Այլաբանությունից գալով իրականություն պետք է նշեմ, որ Սահմանադրությունը այն պայմանագիրն էր որը կնքվեց անձի և պետության միջև, որպեսզի վերջինս ապահովի անձի անօտարելի իրավունքները՝ իր երազած հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու հնարավորությունը: Իհարկե պետությունը իր տարբեր տեսակի ծառայողներով և ծառայամիտներով չկատարեց պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն դա հիմք չէ չտոնելու և իրապես չուրախանալու Սահմանադրության օրվա կապակցությամբ, ուրախանալու այն գեղեցիկ սյուներ համար որոնք սկսեցին կառուցվել 1990 թվականի օգոստոսի 23-ին և իր ավարտին հասցվեց 1995 թվականի հուլիսի 5-ին:

Շնորհավոր Սահմանադրության օրը իմ լավ բարեկամ:

Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև