Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատավոր՝ Վանիկ Վարդանյանը կալանավորվել է

19.06.2017


Ժամանակին ես անդրադարձել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Վանիկ Վարդանյանի՝ օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու հարցին:Ավելին այդ խախտումների փաստով դիմում եմ ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ: Ակնարկել եմ նաև, որ այս դատավորը հակված է կատարելու իր իսկ պատկերացմամբ իր վերադասի անօրինական պահանջները, սակայն ՀՀ արդարադատության խորհուրդը գտել էր, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան:

Եվ ահա սույն թվականի հունիսի վեցին նույն Արդարադատության խորհուրդն արդեն ստիպված, ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա, կայացրել է իր թիվ ԱԽ-8-Ո-9 որոշումը, որում մանրամասնորեն նկարագրված է այն անօրինական արարքները, որի համար մեղադրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Վանիկ Վարդանյանին:

Հարգելով Վանիկ Վարդանյանի անմեղության կանխավարկածը այս պահին ավելին չեմ ասի, սպասելով վերջնական դատական ակտին:

Այդուհանդերձ մեկ բան գոնե ինձ համար հստակ է, որ եթե ՀՀ արդարադատության խորհուրդը մի փոքր ջանասիրաբար մոտենա իր պարտականությունների կատարմանը, համոզված եմ դատական համակարգում բազմաթիվ չարաշահումները ուղղակի կբացակայեն:

Դատավոր Վանիկ Վարդանյանը կոպտորեն խախտում է ՀՀ օրենքները

Արդարադատության խորհրդի պատասխանը դատավոր Վանիկ Վարդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ

Արդարադատության խորհրդի երկակի ստանդարտների դեմ պայքար

ՀՀ Արդարադատության խորհրդի որոշումը:

Կարդացեք նաև