Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

27.05.2017


22.05.2017թ-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, նախագահությամբ Մարտիրոսյանի որոշում է կայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել:

Այս անգամ, սակայն, զարմանալիորեն նշված մարմինն իր որոշումն պատճառաբանել է և թեև բուն բարձրացված հարցերին չի անդրադարձել, այդուհանդերձ իրավական ակտերին հղումներ է տվել:

Իհարկե ես այդքան միամիտ չէի, որ կարծեի ներկա կարգապահական հանձնաժողովն իր նախագահով հանդերձ կարգապահական վարույթ կհարուցեր հիշյալ դատավորի նկատմամբ, սակայն ինձ համար մի բան ակնհայտ է, որ ցանկացած պարագայում, երբ որևէ դատավոր թույլ տա օրենքի կոպիտ խախտում այն չպետք է անհետևանք մնա և կոնկրետ դեպքում անկախ տարբեր տեսակի հանձնաժողովներից և մարմիններից, ես հաստատակամորեն պայքարելու եմ անբարեխիղճ դատավորների դեմ, քանի որ կոռուպցիան ոչ թե վերանում է անվերջ և անհամար մարմիններ ստեղծելով և դրանց գումարներ հատկացնելով, այլ կոնկրետ գործով, որը կատարում են այնպիսի անձինք, ովքեր գործով են ապացուցել, որ կոռուպցիան անհամատեղելի է նրանց տեսակին և բնույթին: Իսկ խոսքերը թողնենք նրանց, ովքեր սիրում են կոռուպցիայի դեմ պայքարել հանձնաժողովներ ստեղծելով, անվերջ օրենքներ փոփոխելով...

Որոշմանը կարող եք ծանոթանալ կայքի՝ Դատական գործեր բաժնում:

Կարդացեք նաև