Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Անհապաղ պետք է դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ դատավոր Ռուբեն Ներսիսյանի պատասխանատվության ենթարկելու պահանջով

05.04.2017


Գործը որի ընթացքում դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանը թույլ է տվել կոպիտ խախտումներ՝ թիվ ԵԿԴ/2764/02/16 քաղաքացիական գործն է: Այս գործի շրջանակներում, քանի որ վերջինս ակնհայտ շահագրգռված էր ես փորձում էի ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, իսկ վերջինս ինձ ուղղակի թույլ չէր տալիս, պատճառաբանելով, որ ինքնաբացարկի միջնորդությունը ես կարող եմ ներկայացնել, երբ նա որոշի:

Վերջում, բնականաբար դատավորը ավարտեց գործի վարույթը այդպես էլ ինձ թույլ չտալով ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը:

Իհարկե ես այդ ինքնաբացարկի միջնորդությունը փոստով կուղարկեմ նրան, իսկ նրա դատական ակտը կբողոքարկեմ, սակայն այսպիսի ապօրինություն ես ինսունականներից ի վեր չէի տեսել:

Սա դեռ մեկ գործն է, որի ընթացքում դատավորը անդրդվելի էր: Այս դատավորի մասնակցությամբ առկա է նաև այլ գործեր, որոնց մասին սակայն ես կխոսեմ այն բանից հետո, երբ համաձայնեցնեմ վստահորդներիս հետ:

Ամեն դեպքում, քանի որ առկա է վստահորդիս համաձայնությունը, հարկ եմ համարում այս գործով հրապարակել գործի նյութերը կայքի՝ Դատական գործեր բաժնում:

Կարդացեք նաև