Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ավարտվեց փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունը

12.02.2017


11/02/2017թ-ին ավարտվեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները: Ըստ այդմ, 1163 փաստաբաններից ինձ ձայն էին տվել 402 փաստաբաններ, որոնց հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ ծրագրային դրույթներիս հավանություն տալու համար: Այդուհանդերձ 402 ձայնը բավարար չէր, որպեսզի ես ընտրվեի որպես խորհրդի անդամ, ուստի իմ շնորհավորանքները հղելով նորընտիր խորհրդի անդամներին, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք իրենց պատասխանատու գործում:

Ընտրությունների նախընտրական շրջանում ես փորձեցի յուրաքանչյուր փաստաբանի ահազանգել, որ ցուցակային ընտրությունները կարող են բերել նոր ճգնաժամերի, և թիմային գործելաոճը ՓՊ խորհրդում լի է բազմաթիվ վտանգներով: Այս ուղերձն ավելի շատ ուղղված էր նաև ապագա փաստաբաններին, քանի որ լիահույս եմ, որ նրանք այս ամենից դասեր կքաղեն:

Ինչևէ սեղմում եմ այն 402 փաստաբանների ձեռքը, որոնք քվերակել են իմ օգտին: Շնորհակալություն Ձեզ:

Լավագույն մաղթանքներով՝
Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև