Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իրադարձություններ

1 2 3 4 Հաջ. Վերջ1 - 12, ընդամենը` 381
 
22.11.2017
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես արդեն նախկինում տեղեկացրել էի, 20/09/2017 թվականին դիմել էի ՀՀ արդարադատության խորհուրդ դատավոր՝ Ավագ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Իմ այդ դիմումին պատասխանել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը գտել էր, որ դատավորի գործողությունները չեն հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին։
Կարդալ մանրամասները...
 
17.11.2017
Երկու խոսք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին փոխարինած՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, ըստ որի փորձել է կարգավորել ընտանեկան բռնության հետ կապված հարաբերությունները։ Ուսումնասիրելով այդ նախագիծը ցանկանում եմ փաստել, որ այն հիմնովին ձևախեղել է նախկին նախագծում առկա դրույթները և իմ կարծիքով դարձրել է մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ բազում են այնպիսի եզրույթները, որոնք հիմք են տալու բռնարարին հավերժ շրջանցել այդ օրենքով առկա արգելքները։
Կարդալ մանրամասները...
 
02.11.2017
«Իշխանությունները կարող են այն աստիճանի փոխել բռնությունների մասին օրենքի նախագիծը, որ դա կորցնի բուն նպատակին ծառայելու իր ֆունկցիան».
«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի կարևորագույն կարգավորումների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:
Կարդալ մանրամասները...
 
19.10.2017
Ժամանակն է քարանձավներից իջնելու և հասկանալու, որ կին-տղամարդ իրավահավասար են. փաստաբան
«Օրինակ նշեմ՝ ամուսինը պարբերաբար ստորացնում, նվաստացնում է կնոջը, կինը վերցնում է երեխային, գնում հայրական տուն։ Ամուսինը ջղայնացած գնում է հայրական տուն, ջարդում է դուռը, կնոջը ստիպողաբար դուրս է հանում և ուժեղ ապտակում է։ Հիմա խոսենք իրավական հարթության մասին՝ ապտակեց կնոջը բոլորի մոտ, ինչպե՞ս պետք է պաշտպանենք այդ կնոջ իրավունքը.
Կարդալ մանրամասները...
 
19.10.2017
Վարչական գործերն ուշ քննելու պատճառը միայն դատավորների թիվը չէ, այլ նրանց մարդկային գործոնը. փաստաբանը` ԱՆ-ի նախագծի մասին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է վարչական վերաքննիչ դատարանի դատավորների թիվը ավելացնել 3-ով: Առաջարկվող փոփոխության վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ երեք դատավոր՝ այսինքն մեկ կազմ է ավելացվում,որի կարիք կա, սակայն գործերի ուշ քննելու պատճառը միայն դատավորների թիվը չէ:
Կարդալ մանրամասները...
 
13.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Ծանոթանալով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծին պետք է նշեմ, որ այն ավելին քան պահանջված է հայ հասարակությունում։ Ոչ թե նրա համար, որ այդ բռնությունն շատ հաճախ անվանափոխված տարբեր անուններով՝ «Մեր ազգային մենթալիտետ», «Տան աղջիկ», «Մենք հայ ենք», «Ճշտի օրենք», հանդես է գալիս, որի արդյունքում որպես կանոն տուժում են կանայք և երեխաները, այլ նրա համար, որ ժամանակն է քարանձավներից իջնելու։
Կարդալ մանրամասները...
 
25.09.2017
Նամակ ՀՀ վարչապետին։ Ողջամիտ ժամկետների խախտումը մեծապես կրում է սուբյեկտիվ բնույթ։
Ուշադրությամբ հետևելով Ձեր՝ կառավարության նիստերում արտահայտած մտքերին, մասնավորապես՝ անձանց ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքին վերաբերող, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ձեզ համար այդ խնդիրը շատ ավելի կարևորություն ունի քան նիստերում այն հռետորաբանորեն ներկայացնելը՝ անշուշտ շահելով մեր համաքաղաքացիների համակրանքը Ձեր անձի նկատմամբ։
Կարդալ մանրամասները...
 
22.09.2017
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը կոպտագույն կերպով խախտում է անձի իրավունքները
Արդեն տևական ժամանակ է ինչ մենք տարբեր տրամաչափի պաշտոնյաներից լսում ենք, որ դատական գործերը ողջամիտ ժամկետներում չեն քննվում, որ պետք է օրենսդրական բարեփոխումներ արվեն և այլն։ Բազմիցս անգամ բարձրաձայնել եմ, որ այդ խնդրի լուծումն առավելապես սուբյեկտիվ դաշտում պետք է որոնել։ Ահա դրա օրինակներից մեկը։
Կարդալ մանրամասները...
 
31.08.2017
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Ինչպես արդեն լուսաբանվել է մամուլով, մի խումբ փաստաբաններ որոշել են 2017 թվականի սեպտեմբերի 13-ին իրենց բողոքի ակցիան անել ընդդեմ իշխանությունների՝ ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողությունների։ Այս պահի դրությամբ ակցիային միացել են 170 փաստաբաններ։
Կարդալ մանրամասները...
 
03.08.2017
Գայանե Մազմանյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, որի արդյունքում խախտվում է անձանց իրավունքները
Այսօր հերթական դատական նիստն էր նշանակված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի վարույթում և երբ ծանուցման մեջ նշված ժամին ներկայացա նիստին պարզվեց, որ դատավորը գտնվում է հերթական արձակուրդի մեջ:
Կարդալ մանրամասները...
 
05.07.2017
Շնորհավոր Սահմանադրության օրը
Անկեղծ ասած հուլիսի 5-ը ինձ համար իրապես ուրախալի օր է, 1995 թվականի այդ օրն էր, որ նորանկախ Հայաստանի Հանրապետությունն ընդունեց իր առաջին Սահմանադրությունը հիմքում ունենալով 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը: Պետականաշինության սյուները դրվեցին ճիշտ և ամուր: Տեսնել ցանկացողը տեսնում էր թե որքան գեղեցիկ է լինելու այդ սյուների վրա կառուցվող շինությունը:
Կարդալ մանրամասները...
 
19.06.2017
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատավոր՝ Վանիկ Վարդանյանը կալանավորվել է
Ժամանակին ես անդրադարձել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Վանիկ Վարդանյանի՝ օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու հարցին: Ավելին այդ խախտումների փաստով դիմում եմ ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ: Ակնարկել եմ նաև, որ այս դատավորը հակված է կատարելու իր իսկ պատկերացմամբ իր վերադասի անօրինական պահանջները, սակայն ՀՀ արդարադատության խորհուրդը գտել էր, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան:
Կարդալ մանրամասները...
 
1 2 3 4 Հաջ. Վերջ1 - 12, ընդամենը` 381