Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Գործադուլն անօրինական ճանաչելու պահանջի մասին

18.11.2005

Ժամանակին բավականին հնչեղություն ստացած այս գործը վերաբերվում էր «Արմենտել» ընկերության աշխատակիցներին, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու համար կազմակերպել էին գործադուլ, պահանջելով «Արմենտել» ԻՏ գլխավոր տնօրեն Գ. Կուլոգիանիսին անհապաղ ազատել աշխատանքից, ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի աշխատողներին հուզող հարցերը և ստեղծել պրոֆեսիոնալների խումբ, որը Ընկերությունը դուրս կբերի քաոսային վիճակից և այլն: Դրանից հետո Ընկերությունը տարբեր ձևերով ազատեց գործադուլի մասնակիցներից շատերին:

Այս գործը եռաստիճան դատական համակարգում չունեցավ իր հաջողությունը, սակայն այն հաջողություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան,

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան,

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատ,

ՀՀ սահմանադրական դատարան: