Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին

23.09.2009

Սույն դիմումի ներկայացման հիմք է հանդիսացել ՀՀ կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` պարոն Գ. Հեբոյանի անօրինական գործողություններն, այն է` արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որի արդյունքում անհարկի միջամտություն է տեղի ունեցել եւ մինչ օրս էլ շարունակվում է դիմող Կազմակերպության ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների իրականացումը հետևյալ պատճառաբանությամբ:

Վերջապես հարգելի Խորհուրդ նկատի ունենալով, որ վճարման կարգադրության ինստիտուտի ներդրումը Հայաստանում նպատակ է հետապնդել առավել մատչելի դարձնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը և որ դրա հիմքը հանդիսանում է հենց վարկային պայմանագիրն, որին ցավոք սրտի դեռ տեղյակ չէ ՀՀ դատավորը, ուստի թախանձագին կերպով խնդրում եմ նաև, որպեսզի հետագայում էլ չարատավորվի ՀՀ դատական համակարգը կազմակերպել պարտադիր դասընթացներ այն դատավորների համար, որոնք համալսարանը ավարտել են խորհրդային ժամանակաշրջանում և այնուհետ որևէ վերապատրաստման դասընթացների չեն մասնակցել:

Դիմումները և Արդարադատության խորհրդի գրությունը:

Կարդացեք նաև