Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Դատական գործեր

1 - 12, ընդամենը` 12
 
03.08.2017
Դատավորի հերթական արձակուրդում գտնվելը կամ սեմինարին մասնակցելը չի կարող խախտել անձի իրավունքները
Սույն գործի շրջանակներում փաստաբանի կողմից բարձրաձայնվում է այն հարցը, որ դատավորները իրենց հերթական արձակուրդը կազմակերպելիս կամ սեմինարներին մասնակցելիս չեն կարող խախտել դատական ծանուցման պահանջները հետևապես նաև ՄԻԵԿ 6-րդ հոդվածը:
Կարդալ մանրամասները...
 
05.04.2017
Անհիմն հարստացմամբ ձեռք բերված գումարը բռնագանձելու պահանջի մասին։
Սույն գործը վերաբերվում է անհիմն հարստացմանը, մասնավորապես "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲ ընկերությունը անհիմն կերպով հրաժարվում է վերադարձնել անձի ավանդային գումարը, պատճառաբանելով, որ հնարավոր է, որ այդ գումարը վերջինս գրավ է դրել այդ բանկում: Այս գործն ուշագրավ է նաև նրանով, որ գործը քննում է դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանը, ով դատաքննության ընթացքում չի թաքցնում իր շահագրգիռ լինելը հօգուտ բանկի:
Կարդալ մանրամասները...
 
18.11.2015
Հայցի ապահովման որոշման հիման վրա կատարողական ծախս բռնագանձելու վերաբերյալ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա (հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ), հարուցել է կատարողական վարույթը և հայցի ապահովման նպատակով որոշել է անձից բռնագանձել 5000 ՀՀ դրամ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: Սույն գործով վիճարկվում է ԴԱՀԿ որոշումն այն մասով, որ վերջինս առանց իրավական հիմքի որոշում է կայացրել անձից բռնագանձել 5000 ՀՀ դրամ որպես կատարողական ծախս։
Կարդալ մանրամասները...
 
20.06.2015
Երևանի քաղաքապետարանի 02.02.2015թ.-ի թիվ Վ-2/2106 վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին
Վարչական մարմին՝ Երևանի քաղաքապետարանը, Գևորգ Գրիգորյանի նկատմամբ կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ ՀՀ վարչական իրավախախտումների մասին վերաբերյալ օրենսգրքի 124․7-րդ հոդվածի պահանջները խախտելու հիմնավորմամբ։ "Կարմիր գծեր"
Կարդալ մանրամասները...
 
13.04.2015
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 30.01.2015թ «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը վերացնելու պահանջի
Սույն գործով վիճարկվում է ՀՀ ոստիկանության "Ճանապարհային ոստիկանության" գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը։ Սույն գործն ուշադրության արժանի է այնքանով, որ ՃՈ առանց բավարար հիմքերի հնգապատկում է արդեն իսկ մուծված վարչական տուգանքը և այն ուղարկում է ԴԱՀԿ ծառայություն։ Իր հերթին ԴԱՀԿ ծառայությունը արգելանքի տակ է վերցում անձի գույքը։ Սույն գործը փաստաբանական գրասենյակի համար ռազմավարական դատավարությունների շարքից է։
Կարդալ մանրամասները...
 
23.02.2014
Արդարադատության խորհրդի գործողությունները վիճարկելու մասին
Այս գործով կրկին վիճարկվում է Արդարադատության խորհրդի գործողությունները, մասնավորապես այն, որ ԱԽ-ն պատասխանելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անձանց դիմումներին, իր պատասխանը չի պատճառաբանում անգամ այն բանից հետո, երբ ՀՀ ՍԴ-ն կայացրեց իր թիվ ՍԴՈ 1063 որոշումը:
Կարդալ մանրամասները...
 
19.01.2012
Արդարադատության խորհրդի գործողությունները վիճարկելու վերաբերյալ
Այս գործով վիճարկվում է Արդարադատության խորհրդի գործողությունները, մասնավորապես այն, որ ԱԽ-ն պատասխանելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անձանց դիմումներին, իր պատասխանը չի պատճառաբանում:
Կարդալ մանրամասները...
 
23.09.2009
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
Սույն դիմումի ներկայացման հիմք է հանդիսացել ՀՀ կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` պարոն Գ. Հեբոյանի անօրինական գործողություններն, այն է` արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որի արդյունքում անհարկի միջամտություն է տեղի ունեցել եւ մինչ օրս էլ շարունակվում է դիմող Կազմակերպության ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների իրականացումը հետևյալ պատճառաբանությամբ:
Կարդալ մանրամասները...
 
10.12.2007
Վճռաբեկ դատարանի նախագահի 10.12.2007թ.-ին ընդունված N-79Ա հրամանը առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին
Ժամանակին բավականին հնչեղություն ստացած այս գործը վերաբերվում էր հավատարմագրված փաստաբանների ինստիտուտին ըստ որի միայն մոտ 50 փաստաբաններ կարող էին վճռաբեկ բողոք բերել: Այս գործը սկսվեց պատկան մարմիններին առաջարկներ ներկայացնելով, որով փաստաբանը փորձեց առանց դատարան դիմելու հարցը լուծել բարիդրացիական մթնոլորտում, բայց ինչպես միշտ իշխանավորները անդրդվելի էին:
Կարդալ մանրամասները...
 
27.12.2006
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները չկայացած համարելու պահանջի մասին
Գործի փաստական հանգամանքները հանգում են նրան, որ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունում կայացել է ընտրություններ, որը ըստ հայցվորների անցել է օրենքի և կանոնադրության խախտումներով:
Կարդալ մանրամասները...
 
15.03.2006
Աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջների մասին
Այս գործի հանգամանքները բավականին ուշագրավ են իրավակիրառ պրակտիկայում և հանգում են հետևյալին: Գործատուն փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով ազատել է աշխատողին: Գործը պտույտ է կատարել ՀՀ դատական եռաստիճան համակարգով և վերջում գտել է իր արդարացի լուծումը:
Կարդալ մանրամասները...
 
18.11.2005
Գործադուլն անօրինական ճանաչելու պահանջի մասին
Ժամանակին բավականին հնչեղություն ստացած այս գործը վերաբերվում էր «Արմենտել» ընկերության աշխատակիցներին, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու համար կազմակերպել էին գործադուլ, պահանջելով «Արմենտել» ԻՏ գլխավոր տնօրեն Գ. Կուլոգիանիսին անհապաղ ազատել աշխատանքից, ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի աշխատողներին հուզող հարցերը և ստեղծել պրոֆեսիոնալների խումբ, որը Ընկերությունը դուրս կբերի քաոսային վիճակից և այլն:
Կարդալ մանրամասները...
 
1 - 12, ընդամենը` 12