Շոու Աստղիկ Խառատյանի Նախագահությամբ
Tweet |
22.06.2005
2005 թվականի ապրիլի 14-ին վերաքննիչ դատարանը՝ Աստղիկ Խառատյանի նախագահությամբ (Տ.Սահակյան, Ա.Թումանյան), քննում է մի քաղաքացիական գործ, որը մի կատարյալ շոու է հիշեցնում՝ միայն ակտիվ հանդիսատեսն է բացակայում:
Անկողնային հիվանդ, կենսաթոշակառու Թ.Ղազարյանը սեփականության իրավունքով մի բնակարան ունի, որտեղ ժամանակին համասեփականատեր է հանդիսացել նաեւ նրա որդին, որը 2000-ին մահացել է Ռուսաստանում:
Նրա կինը, որ 1994-ին ամուսնացել է Ղազարյանի որդու հետ եւ 1 տարի անց մեկնել Ռուսաստան, այժմ Թ.Ղազարյանի բնակարանից բաժին է պահանջում՝ պատճառաբանելով, որ ինքը Ռուսաստանում ժառանգություն է ընդունել, հետեւաբար՝ ժառանգությունն ընդունված է նաեւ Հայաստանում:
Չեմ ցանկանում ընթերցողին ծանրաբեռնել օրենքներով, նշեմ միայն, որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն միացել են «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» միջազգային կոնվենցիային, որի 45 եւ 48 հոդվածները կարգավորում են անշարժ գույքի ժառանգման իրավահարաբերությունները:
Մասնավորապես՝ եթե արտասահմանում առկա է անշարժ գույք, ապա դրա ժառանգման իրավունքը որոշվում է այն պետության իրավունքով, որի տարածքում գտնվում է այն, եւ ժառանգման վերաբերյալ գործերով դատավարություն իրավասու են վարել այն պետության մարմինները, որի տարածքում գտնվում է այդ գույքը:
Ժառանգատուի կինը, համաձայն ՀՀ օրենսդրության, պետք է 6 ամսվա ընթացքում դիմեր ՀՀ իրավասու մարմիններին՝ ժառանգությունն ընդունելու համար, ինչը չի արել, որն էլ բերել է ժառանգությունից հրաժարման (ՀՀ քաղ. օր հոդված 1225, կետ 6):
Ահա այս պարզագույն գործով է, որ վերաքննիչում դատական շոու է ընթանում՝ Խառատյանի նախագահությամբ: Ինչո՞ւ շոու, քանի որ միայն շոուի ժամանակ կարող է դատավորը (Տիգրան Սահակյան) անհասկանալի պատճառներով դուրս գալ դատական նիստերի դահլիճից՝ իր անձնական գործերով: Իսկ երբ այդ հիմքով դատարանին բացարկ ես հայտնում, պարզվում է՝ «անհիմն է»:
Շոուի երկրորդ մասը՝ դատական նիստերի մասին պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչը նիստին չի ներկայանում, իսկ երբ 2 օր անց ներկայանում է՝ դատարանն ըմբռնումով է մոտենում նրա բացակայությանը:
Եվ ամենամեծ անհեթեթությունը՝ դատարանն ըստ էության գործի վարույթը կասեցնելու հիմք չունենալով՝ հունիսի 13-ին որոշում է գործի վարույթը 1 ամսով կասեցնել՝ պատճառաբանելով, որ հայցվորը պետք է ՌԴ-ից փաստաթուղթ ներկայացնի բնակության վայրի եւ իր տան արժեքի մասին:
Թե դա ինչ կապ ունի քննվող գործի հետ, միայն դատական եռյակին է հասու:
Իսկ քաղ.դատ.օր-ի 111 հոդվածն ընդհանրապես կարելի է օրենսգրքից հանել, քանի որ քաղաքացիական գործերը իրականում 2 ամսում չեն քննվում:
Չկա պետության համար ավելի սարսափելի բան, երբ առեւտրականի հոգեբանություն ունեցող անձը դատավոր է աշխատում: