Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Հոդվածներ

1 2 Հաջ. Վերջ1 - 12, ընդամենը` 20
 
29.04.2015 - ԱՌԱՎՈՏ օրաթերթ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ
Հասարակական հարաբերություններն, ըստ իս, դրանք սուբյեկտների (սուբյեկտի) վարքագիծն է, որն հիմնված է տվյալ սուբյեկտի արժեքային համակարգի, արդարության, ճշմարտության վերաբերյալ նրա պատկերացումների վրա: Նման պատկերացումներով և համոզմունքով սուբյեկտը մտնում է հասարակություն և դրսևորում է որոշակի վարքագիծ: Այս վարքագիծը կարող է բխել կամ չբխել սուբյեկտի ներքին համոզմունքներից, ելնելով այն հանգամանքից թե կոնկրետ սուբյեկտն ինչ արժեհամակարգ ունի:
Կարդալ մանրամասները...
 
18.04.2013 - ԱՌԱՎՈՏ օրաթերթ
Դատարանի անկանխատեսելիությունը կամ վախվորած դատավարություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն դատարանի կողմից՝ նախնական դատական նիստի ընթացքում: Ըստ այդմ՝ «դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝ ... կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան՝ կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցների ներկայացման ժամկետները. ...»:
Կարդալ մանրամասները...
 
16.01.2013 - ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ
Ինչպիսի ղեկավար է պահանջում հասարակական շահը
Այսօր Հայաստանում քիչ չեն մարդիկ ովքեր կարծում են, որ հասկանում են ամեն ինչից և որ իրենցից արդար և բարի ղեկավար չկա, որ իրենք ունակ են զարգացնելու այն ոլորտը որը կվստահվի իրենց: Սակայն ինչպես ցույց է տալիս մեր կյանքը, համակարգում մարդիկ փոփոխվում են, սակայն համակարգը մնում է այնպես ինչպես կար: Երբ պաշտոնաթող անձանցից փորձում ես հետաքրքրվել թե ինչո՞ւ իր պաշտոնավարման ընթացքում չփոփոխվեց իր կողմից ղեկավարվող կառույցը, պատասխանը միանշանակ է՝ «խնդիրը անձերի մեջ չէ, խնդիրը համակարգային է» կամ «մեր մենթալիտետը» կամ «ժողովուրդը պետք է փոխվի» և այլն: Անշուշտ այդ վերացական պատասխանները ունեն իրենց ճշմարտացիության հատիկը, բայց որ դա շատ դեպքերում պատասխանատվությունն իր վրայից գցելու նպատակ է հետապնդում՝ ակնհայտ է:
Կարդալ մանրամասները...
 
13.03.2012 - ՀԵՏՔ online
Արդարադատության խորհուրդը պետք է բացատրության տա, թե ինչու է մերժում բողոքները
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը որոշել է Արդարադատության խորհրդի (ԱԽ) անընդունելի աշխատաոճը քննարկման առարկա դարձնել վարչական դատարանում: Փաստաբանի ներկայացրած հայցն ըստ էության ԱԽ-ի գործելաոճից դժգոհողների հավաքական բողոքն է, երբ դատավորին կարգապահական տույժի ենթարկելու դիմում են ներկայացնում և, անկախ փաստերի ծանրակշիռ լինելուց, ԱԽ-ից ստանում մի ձևաթուղթ, որում միայն հասցեատերն է փոխված:
Կարդալ մանրամասները...
 
08.01.2012 - «ԱՌԱՎՈՏ» www.aravot.am ինտերնետային կայք
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ
«Այն, ինչ մի ժողովրդի համար, նրա որոշ հասակում, բարերար սննդամիջոց է, մեկ ուրիշի համար կարող է թույն համարվել, ուստի ժողովրդի համար լավ է միայն այն, ինչ բխում է նրա սեփական էությունից:» (Զրույցներ Գյոթեի հետ: Էքերման, Երևան 1975): Այս խոսքերը ասվել են հռչակավոր գրող Գյոթեի կողմից և ներկա ժամանակներում կարդալով այն չի կարելի չընդունել դրա ճշմարտացիությունը:
Կարդալ մանրամասները...
 
30.06.2011 - www.advocates.am եւ www.hetq.am ինտերնետային կայքեր
Չկայացած դատական իշխանություն
Հայաստանի Հանրապետությունում բազմիցս խոսվել է դատական համակարգի չկայացվածության մասին: Ոմանք այն բնութագրում են որպես դատախազության կցորդ, ոմանք՝ իշխանությունների կամակատար և այլն:
Կարդալ մանրամասները...
 
19.01.2011 - ԱՌԱՎՈՏ օրաթերթ
Նոտարական համակարգի ազատականացում թե՞ ասա ով է ծանոթդ ասեմ նոտար կաշխատես դո՛ւ
Թերեւս շատ է գրվել ՀՀ-ում նոտարական համակարգի եւ կոնկրետ նոտարների «սխրագործությունների» մասին, սակայն ինչքան խորամուխ ես լինում այս հարցի էության մեջ այնքան ասելիք կա: Այս առումով, վերջերս կրկին բախտ վիճակվեց շփվել մեր նոտարների հետ, որից հետո մտածեցի, եթե Ֆրանց Կաֆկան լիներ Հայաստանում իր հայտնի «Դղյակ» գրքի վերնագիրը կփոխարիներ «Նոտար» բառով: Բայց ավելի լավ է թողնենք Ֆրանց Կաֆկային ու նոտարներին իրենց տեղը եւ անդրադառնանք հարցի բուն էությանը:
Կարդալ մանրամասները...
 
04.11.2010 - ՀԵՏՔ շաբաթաթերթ
Հսկիչ դրամարկղների կիրառման անհամատեղելիությունը փաստաբանական գործունեության հետ
Ինչպես հայտնի է Կառավարությունը փոփոխում է «Հսկիչ դրամարկղների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որով ուժը կորցրած է ճանաչում այդ օրենքի 2-րդ մասի «ժգ» կետը ըստ որի հսկիչ-դրամարկղային մեքենա (այսուհետ ՀԴՄ) կիրառելը փաստաբանների եւ նոտարների համար պարտադիր չէր: Այլ կերպ ասած, եթե այդ օրենքը ընդունվի, ապա փաստաբանները եւ նոտարները եւս պարտավոր կլինեն կիրառել ՀԴՄ եւ այդ օրենքը իր ամբողջ ուժով կտարածվի նշված անձանց վրա:
Կարդալ մանրամասները...
 
19.06.2010 - ԱՌԱՎՈՏ օրաթերթ
Ցուցում կատարողները չեն պատժվում
Վերջերս ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթներ էր հարուցել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Յուրի Բաղդասարյանի, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ալվարդ Հունանյանի եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արմեն Խաչատրյանի նկատմամբ: Այս դատավորները կոնկրետ գործեր քննելիս կիրառել էին ուժը կորցրած եւ հակասահմանադրական օրենքներ, ինչն էլ առիթ էր հանդիսացել նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելուն:
Կարդալ մանրամասները...
 
28.01.2010 - ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ
ՄԱՐԴՈՒՑ ԴԵՊԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Հասարակական հարաբերություններում անչափ կարեւոր է մարդու ազատությունը: Անձի ազատությունների երաշխավորման գործում բնականաբար գերիշխող դերը պատկանում է տիրապետող դասակարգին՝ պետությանը: «Մարդուց դեպի պետություն» հասկացության իմաստն այն է, որ պետությունը չի ստեղծում մարդու ազատությունը այլ կոչված է ճանաչելու եւ պաշտպանելու այն հնարավոր ոտնձգություններից:
Կարդալ մանրամասները...
 
06.09.2009 - ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Նորմալ իրավական պետություններում, արդարադատության իրականացման գործընթացում բավականին մեծ է փաստաբանի դերը: Այս առումով շատ կարեւոր է վերլուծել փաստաբանի վարքագիծը մի շարք օբյեկտիվորեն ձեւավորվող իրավիճակներում:
Կարդալ մանրամասները...
 
12.02.2009 - Փաստաբան ամսագիր
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԹԵ՞ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ
Փաստաբանության ծագումնաբանությունը այնքան հին է, ինչքան դատավորության կոչումը: Ինչպես դատավորությունը, այնպես էլ փաստաբանությունը իրենից ներկայացնում է այսպես ասած հասարակական պաշտոն, որի հիմնական խնդիրը կայանում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ, դատավորը այդ իրավունքները պաշտպանում է պետական իշխանության ուժով, իսկ փաստաբանը օգնում է դատարանին արդարադատություն իրականացնելիս ճիշտ կողմնորոշվել փաստերը իրավունքի հետ համադրելիս:
Կարդալ մանրամասները...
 
1 2 Հաջ. Վերջ1 - 12, ընդամենը` 20