Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Վերջին օրեր

05.10.2014


Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը:

Նաև խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռնված կանանց, որոնք տարված են պէսպէս ցանկություններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտությանը: Եվ ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք հակառակվում են ճշմարտությանը. ապականված մտքով մարդիկ, անպետք՝ հավատի մեջ: Բայց նրանք ավելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց հիմարությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես որ եղավ այդ երկուսինը:

Պողոս առաքյալի երկրորդ թուղթը Տիմոթեոսին:

Կարդացեք նաև