Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Խուսափեք այն ամենից, ինչը սիրելի է ամբոխին

02.09.2014


Խուսափեք այն ամենից, ինչը սիրելի է ամբոխին, կամ էլ՝ ստացել եք պատահաբար: Կարկամեք և ահաբեկված կանգ առեք ամեն մի պատահական բարիքի հանդիպելիս: Դուք կարծում եք, որ դրանք ճակատագրի ընծաներն են: Ոչ՝ լոկ որոգայթներ են:

Մարմնով զբաղվեք այնքան, որ դա ամուր մնա: Նման կենսակերպն է միակ առողջարարն ու բնականը: Մարմին կոչվածին խստության մեջ պահեք, որպեսզի երբեք չմեծամտանա և ոգու տիրապետությունից դուրս չսպրդի: Սնունդը կոչված է սովը հաղթահարելու, ջուրը՝ ծարավը, հագուստը՝ ցուրտը, իսկ բնակատեղին էլ արտաքին հարվածներից պաշտպանելու համար է կառուցվում: Տարբերություն չկա, թե այդ բնակատեղին ինչից է կառուցված՝ ծղոտակավից, թե շքեղ, անդրծովյան քարերից:

Արհամարհեք և արգահատեք ցուցամոլության և զեխության համար զուր աշխատանքով ստեղծածը: Հիշեք, որ հիացմունքի առարկան բացառապես հոգին է: Մեծագույն հոգու հանդեպ ամեն ինչ նսեմ է ու ոչնչություն:

ՍԵՆԵԿԱ
Նամակ Լուցիլիուսին բարոյական կյանքի մասին

Կարդացեք նաև