Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իրավունքի օրենսգետը

03.08.2014


Տե՛ր իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան: Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ:

Սիրտս հակի՛ր դեպի քո պատվիրանները, և ոչ թե դեպի ագահությունը: Շրջի՛ր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանիր քո ճանապարհին: Քո ծառայի համար հաստատի՛ր քո խոսքը, որ քո երկյուղի մեջ մնամ:

Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո: Ահա ցանկացա քո պատվիրանները, քո արդարությամբ պահպանիր ինձ:

Դավիթի սաղմոսների գիրք 118:33-40

Կարդացեք նաև