Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ճարտասանություն

04.06.2014


Հռետորի արժանիքներից կարևորագույնն է ոչ միայն ասել այն, ինչ անհրաժեշտ է, այլև չասել այն, ինչ ավելորդ է: Հռետորական արվեստն անիմաստ է, եթե հռետորը կատարելապես չի տիրապետել առարկային, որի մասին ուզում է խոսել: Հռետորը պետք է տակտ պահպանի ոչ միայն բովանդակության, այլև արտահայտությունների մեջ:

Համոզիչ ճառի ամբողջ կառուցվածքը հիմնվում է երեք բանի վրա. ապացուցել նրա ճշմարտությունը, ինչ որ պաշտպանում ենք, դեպի մեզ տրամադրել նրանց, որոնց առջև մենք ելույթ ենք ունենում. նրանց մտքերն ուղղել գործին հարկավոր ուղղությամբ:

Ճարտարախոս կարելի է համարել նրան, ով խոսելով... կարողանում է ապացուցել, հմայել և համոզել: Ապացուցելն անհրաժեշտ է, հմայելը՝ դուրեկան, համոզելը դեպի հաղթանակ տանող ուղին: Հռետորը պետք է ունենա դիալեկտիկ սրամտություն, փիլիսոփայի մտքեր, գրեթե բանաստեղծի բառապաշար, օրինակելի հիշողության, ողբերգուի ձայն, այնպիսի խաղ, ինչպես լավագույն դերասանները:

ՑԻՑԵՐՈՆ

Կարդացեք նաև