Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Օրենքով պարծենում ես օրենքը խախտելով

01.11.2013


Ահա և դու, որ հրեա ես կոչվում և հենվել ես օրենքին և պարծենում ես Աստծով և գիտես նրա կամքը և ընտրում ես բարին և կրթված ես ըստ օրենքի, դու, որ վստահ ես քո անձի վրա առաջնորդ լինելու կույրերին, լույս՝ խավարի մեջ եղողներին, խրատող՝ անզգամներին, վարդապետ՝ մտքով երեխաներին, քանի որ վստահ ես, թե ունես օրենքի մեջ գիտություն և ճշմարտության կերպարանքը...

Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում, որ քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես, որ ասում ես՝ չշնանալ, շնանում ես, որ գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով, Աստծուն ես անարգում, որովհետև Աստծո անունը ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է, ինչպես որ գրված էլ է:

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին:

Կարդացեք նաև