Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Տերն է մարդու ապավենը

02.09.2013


Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՛ապստամբի Տիրոջ դեմ: Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում և, երբ բարիքը գա, չի նկատի, կբնակվի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի:

Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա: Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը, երբ տոթը հասնի՝ չի վախենա, նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը, երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց:

Սիրտը խոր է, քան ամեն բան, մարդ արարած է, ով կարող է ճանաչել նրան: Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»:

Երեմիայի մարգարեություն 17:5-10

Կարդացեք նաև